Հայերենի արդի ուղղագրության
հիմնախնդիրը. անցյալը, ներկան
և Հ. Թումանյանի կտակը
Արդեն շուրջ քառորդ դար է, ինչ որոշ հեղինակների ջանքերով՝ գրավոր թե բանավոր, մամուլում թե եթերում արծարծվում է հայոց լեզվի ուղղագրության հարցը, ավելի ճիշտ ձևակերպմամբ՝ գործող ուղղագրությունը փոխելու և հին ուղղագրությանը վերադառնալու պահանջ-մարմաջը: Այս պահանջի ջատագովներին պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի:
Ա. Կան գրագետներ, որոնք հարցի պատմությանը ծանոթ չեն կամ քիչ են ծանոթ, այն էլ առավելապես ժամանակին ո°չ անհայտ մատենագետ-գրականագետ-լեզվաբան Ռաֆայել Իշխանյանի ռադիո-հեռուստաելույթներից ու հոդվածներից, որոնք, սկսած 1980-ական թթ. վերջերից, ընդհուպ մինչև իր մահկանացուն կնքելը հնչել են եթերում, հեղեղել Հանրապետության կենտրոնական, նաև շրջանային ու գերատեսչական գրեթե բոլոր թերթերի էջերը:
Ավելորդ չենք համարում նշել, որ Ռ. Իշխանյանը մինչև այդ ելույթները, երբ դեռ աշխատում էր ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնում և այն ժամանակվա մեր ընկերն ու գործընկերն էր, նոր՝ աբեղյանական ուղղագրության մոլի պաշտպանն էր և իր իսկ մշակած եղանակներով ու մեթոդներով ուսանողներին հիանալի ուսուցանում էր այդ ուղղագրության հիմունքները. ամեն տարի հրատարակում ու վերահրատարակում էր մի փոքրիկ, կարելի է ասել՝ գրպանի գրքույկ՝ ՙ500 բառ՚ խորագրով, որով ուսանողները (նաև ուսուցիչներն ու աշակերտները, ընդհանրապես հայերենի ուղղագրությունը սովորել ցանկացողները) հեշտությամբ յուրացնում էին դժվար գրություն ունեցող բառերի ուղղագրությունը, դրանով նաև՝ ընդհանրապես նոր ուղղագրության կանոնները:
Փոխվեցին ժամանակները, փոխվեց երկրի քաղաքական իշխանությունը, եկան նոր բարքեր: Հայտնի պատճառներով Ռ. Իշխանյանը դուրս եկավ համալսարանից, բայց նրա լեզվի ու բազկի զորությունը բնավ չնվազեց: Նոր ուղղագրության երբեմնի ջատագովն ու մունետիկը դարձավ այդ նույն ուղղագրության երդվյալ թշնամին:
Եվ սկսվեց խաչակրաց արշավանքը նոր ուղղագրության դեմ, ու այդ արշավանքի գլխավոր դրոշակակիրը դարձավ նույն ինքը՝ Ռ. Իշխանյանը:
Ռ. Իշխանյանի ու նրա համախոհների հրապարակումներում առատորեն սփռված էին սխալ ու անհիմն, իրականության հետ ոչ մի կապ չունեցող տեսակետներ, շուռ տված կամ հորինված փաստեր, իրական դեպքերի ու իրողությունների կամայական մեկնություններ ու նենգափոխություններ, որոնց համաձայն՝ իբրև թե 1922 թ. ուղղագրական փոփոխությունը կատարվել է ՙհայ ժողովրդից ու հայ մտավորականներից գաղտնի՚, ՙմի երկու հոգու՚ (իմա° Մանուկ Աբեղյանի և Պողոս Մակինցյանի) ջանքերով, ՙայն ծառայել է բոլշևիկներին՚, ուրեմն ՙբոլշևիկյան ուղղագրություն՚ է, թե ՙՄ. Աբեղյանին Սիբիր աքսորելու սպառնալիքի տակ՚ են ստիպել ներկայացնելու ՙդասական ուղղագրությունը արմատապես խախտող նախագծի տարբերակը՚ և նման այլ անհեթեթություններ (տե°ս ՙԽորհրդային մանկավարժ՚, Երևան, 1990, թիվ 1, էջ 67):
Գիտության դեմ պայքարի մեջ մտավ տգիտությունը, որի ՙբնական պահանջն ու տրամաբանական եզրակացությունն՚ էր՝ ՙվերացնել ուղղագրական բռնադատումը՚, այսինքն՝ փոխել գործող ուղղագրությունը՝ ՙբոլշևիկյան ուղղագրությունը՚, վերադառնալ հին ուղղագրությանը:
Այսպես դատում էին (ու դատում են) նաև՝ մինչև 1922 թ. գործող, այսինքն հին կամ ՙմաշտոցյան՚ հորջորջված ուղղագրությանը անծանոթ կամ ո°չ քաջածանոթ շարքային մտածողները:
Մեր աշխատանքային գործունեության բերումով նախկինում Երևանի պետական համալսարանի, այժմ նաև ՙԳլաձոր՚ համալսարանի լսարաններում և լսարաններից դուրս երիտասարդության հետ շփվելիս այլևայլ առիթներով ակնարկել ենք, թե մեզ այսօր ուզում են պարտադրել գրել տղայ, երեխայ, վրայ, սիրոյ, գնայ, խաղայ, բայց արտասանել՝ տղա, երեխա, վրա, սիրո, գնա, խաղա, ինչպես որ հազար տարուց ավելի արտասանում ենք: Պահանջում են վ (լատ. V,) հնչույթը գրել՝ մեկ՝ հենց վ տառով, երկրոդ դեպքում՝ ու տառով, երրորդ դեպքում՝ ւ տառով: Նույնիսկ մեկ և նույն բառի մեջ, եթե կրկնվում է, միևնույն վ հնչույթը առաջարկում են գրել երկու, հաճախ երեք տարբեր գրանշաններով (տառերով), ինչպես՝ հովիւ, իսկ թեքվելիս՝ հովուի: Այսինքն՝ վ հնչույթը միևնույն բառի մեջ գրվեց՝ նախ՝ վ, երկրորդ դեպքում՝ ւ տառերով: Բայց կա նաև երրորդ գրանշանը՝ նույն հովիվ բառի մեջ: Եվ, ինչպես տեսանք, թեքված բառի մեջ է՝ Հովուի, այսինքն՝ երրորդ մի գրանշանով (ու): Նույն սկզբունքով նաև՝ թիւ, բայց՝ թուեր թուով: Ստացվում է, որ միևնույն բառաձևի մեջ միևնույն հնչույթը պետք է գրել երկու տարբեր գրանշաններով, որոնցից ոչ մեկը արմատի ուղիղ ձևի մեջ չկա (թիւ, բայց՝ թուով): Միևնույն հ հնչույթը պահանջում են գրել մեկ՝ հենց հ տառով, երկրորդ դեպքում՝ յ-ով, ինչպես՝ Հայկ, Յովհաննես (միևնույն բառի մեջ՝ այս դեպքում էլ երկու տարբեր` հ-եր՝ միևնույն արտասանությամբ՝ յ և հ):
Այս բացատրություններից հետո նույն մոլորվածներից շատերը, որոնք հարկ եղած դեպքում չեն զլանա Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված հավաքում կամ հանրահավաքում, սեղմված բռունցքները վճռականորեն և մարտականորեն վեր կարկառած, ի լուր աշխարհի հոխորտանքով վանկարկել՝ ՙԿոր-չի° բոլ-շե-վիկ-յան ուղ-ղա-գրու-թյու-նը՚, մնում են ապշած: Չեն հավատում, կասկածանքով ծիծաղում են ու կարծում, թե կատակում ենք կամ նույնիսկ ծաղրում ենք իրենց: ՙԻնչո±ւ պետք է գրենք տղայ, - ասում են նրանք թերահավատորեն, - երբ արտասանում ենք տղա՚, և երիցս իրավացի են: ՙՈւրեմն մեզ մոլորեցրե±լ են, ուրեմն բոլշևիկյան ուղղագրությունը բնավ էլ վատը չէ±՚, - հեշտությամբ այս համոզման են գալիս նրանք՝ թեև այս դեպքում էլ կարծես թե մտածում են, որ Վ հնչույթի երեք գրանշանները մեկով են փոխարինել (և մյուս փոփոխությունները կատարել են) հենց բոլշևիկները:
Հարցի էությանը ծանոթ չլինելով՝ նրանք մինչև 1922 թ. գործող ուղղագրությանը վերադառնալու պահանջի օգտին գիտական որևէ կռվան էլ չունեն, եթե նկատի չունենանք քաղաքական որոշ գործիչների կողմից շուրթից շուրթ հոլովվող՝ ՙսփյուռքի հետ մեկ ընդհանուր, միասնական ուղղագրություն ունենալու՚ մասին ցանկությունը, որ ինքնին, անշուշտ, բարի ցանկություն է: Այսպես կոչված՝ ՙընդհանուր, միասնական ուղղագրության՚ մասին, սակայն, կխոսվի ստորև՝ առանձին:
Բ. Կան գրագետներ էլ, որոնք այս կամ այն չափով ծանոթ լինելով հարցի պատմությանը՝ հին կամ ավանդական կոչված ուղղագրությանը վերադառնալու պահանջը աշխատում են հիմնավորել այլևայլ ՙգիտական կռվաններով ու փաստարկներով՚՝ փորձելով 1922
թ. ուղղագրական բարեփոխությունը (ռեֆորմը) չեղյալ համարելու համար ստեղծել իրենց կարծիքով՝ նաև ՙգիտական՚ ու ՙտրամաբանական՚ հիմքեր: Այդ ՙկռվաններն՚ ու ՙփաստարկները՚ հիմնականում հանգում են հետևյալին:
1.ՙԱհա հայոց 1500-ամյա դասական ուղղագրությունն էլ ազգային ավանդույթ է (…), մեր ազգային-ավանդական մշակույթի անբաժանելի մասը՚, որից հրաժարվել չի կարելի (տե°ս ՙԳրական թերթ՚, 1-ը սեպտեմբերի 1989 թ.): 2. ՙ1922 թ. հրամանագրումը կատարվել է հակառակ ամբողջ հայ մտավորականության կամքի, առանց քննարկման, մեկ անհատի կողմից հապճեպորեն կազմված նախագծով, որն էլ հենց փրկեց հեղինակին (իմա° Մանուկ Աբեղյանին - Ա.Պ.) Սիբիր քշվելուց՚: 3. Նոր ուղղագրությունը ընդունվել է իբրև մի օղակ՝ հայկական գրից հրաժարվելու և լատինական այբուբենին անցնելու համար: 4. Հայ մտավորականները ժամանակին դեմ են եղել 1922 թ. ռեֆորմին: 5. ՙԱմեն ազգ (…) պիտի ունենա մեկ միասնական, իր բոլոր զավակների համար պարտադիր ուղղագրություն՚ (տե°ս ՙԳրական թերթ՚, 28-ը հուլիսի 1989 թ., նույն թերթի նաև 1-ը սեպտ. 1989 թ.):
Քննենք այս առարկությունները, մասնավորապես ՙ1500-ամյա դասական, մաշտոցյան ուղղագրության՚ հարցը:
1922 թ. մարտի 4-ին՝ այն օրը, երբ ստորագրվեց նոր ուղղագրությունը գործի դնելու որոշումը, աշխարհաբար լեզվի ուղղագրությունը շատ ու շատ էր հեռացել ՙմաշտոցյան, դասական՚ կոչված ուղղագրությունից, որը անաղարտ կերպով գոյություն է ունեցել իր ստեղծման պահին՝ 4-րդ դարի վերջին կամ 5-րդ դարի սկզբին և հետագա մի քանի հարյուրամյակների ընթացքում: Ապա լեզվի զարգացման համեմատ հետզհետե սկսել է փոփոխվել:
Այսպես՝ 9-րդ դարի վերջի ձեռագիր նմուշները, համեմատելով ավելի ուշ շրջանի գրավոր աղբյուրների հետ, նկատում ենք հնչյունական, առայժմ՝ հնչյունական, զգալի տարբերություններ: Հնչյունական տարբերությունների հետ միասին նաև ուղղագրական տարբերություններ են ի հայտ գալիս արդեն իսկ11-12-րդ դարերի ձեռագրերում: Գ.Տեր-Մկրտչյանի վկայությամբ՝ 12-րդ դարի որոշ ձեռագրերում առհասարակ բացակայում է է գրանշանը: Որտեղ պետք է է լիներ, գրված է ե (հմմտ. Քրիստոսե, արքաե, ի գեղջե և այլն): ՙՇատ հազվագյուտ դեպքերում, երևի գրչի անուշադրությունից, եթե ներս է սպրդում մի ձեռագրում որևէ բառի մեջ է տառը, այդ դեպքում մյուս ձեռագիրն, անշուշտ, պահած է ունենում նախնականը՝ նույն բառի մեջ ունենալով ե տառը՚ (Գ.Տեր-Մկրտչյան, Հայագիտական ուսումնասիրություններ, Երևան, 1979, էջ 312: Այս մասին տե°ս նաև Պ.Շարաբխանյան, Հայերենի ուղղագրության հարցեր. ՙՊատմաբանասիրական հանդես՚, Երևան, 1990, թիվ 2, էջ 98):
Մեր լեզվի հնչյունական համակարգում և քերականական կառուցվածքի մեջ դարերի ընթացքում պատմականորեն առաջացած տեղաշարժերը չէին կարող բարեշրջություն չառաջացնել ավանդական ուղղագրության մեջ: Փոփոխությունը վերաբերում է հատկապես բառասկզբի և բառավերջի է տառի ուղղագրությանը: Շեղումը ավանդական ուղղագրությունից այնքան զգալի էր, որ Արիստակես Գրիչը իր ՙՎերլուծութիւն բացերեւապէս բառից եւ բայից հոգնախումբ շարադրութեամբ՚ աշխատության մեջ հատկապես անդրադառնում է այդ խնդրին ու մշակում նաև յ տառի կիրառման նոր կանոններ և գրքի վերջում, որպես հավելված, ներկայացնում ուղղագրական բառարան՝ կազմված բառերի գրության նոր սկզբունքներով (տե°ս Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի թիվ
2882, 2521, 3917 և 7123 ձեռագրերը. գրքի ճշգրիտ թվականը չենք կարող նշել, քանի որ թվագրված չէ):
Դա փաստորեն հայերենի ավանդական ուղղագրության առաջին բարեշրջությունն էր՝ ռեֆորմը՝ Մ. Աբեղյանից ու բոլշևիկներից քանի¯-քանի¯ ո°չ թե տարի, այլ դարե¯ր առաջ:
Դասական ուղղագրության բարեփոխության այս առաջին փաստը հաստատում է նաև ակադեմիկոս Գ. Ջահուկյանը. ՙԳրաբարի ուղղագրության նորմավորման պահանջ, - գրում է նա, - առաջացել է դեռ միջին դարերում, երբ արդեն նկատելի էին խոսակցական լեզվի՝ գրաբարից ունեցած տարբերությունները: 12-13-րդ դարերում Արիստակեսի (իմա° Արիստակես Գրիչի - Ա.Պ.), Գևորգ Սկևռացու և ուրիշների կողմից դրվել և հիմնական գծերով լուծվել է գրաբարի ուղղագրության ու կետադրության նորմավորման հարցը՚ (տե°ս Գ. Ջահուկյան, Հարկ կա± արդյոք փոխել մեր ուղղագրությունը. ՙԽորհրդային Հայաստան՚ օրաթերթ, Երևան, 20-ը դեկտեմբերի, 1989 թ.: Այս մասին տե°ս նա Պ.Շարաբխանյան, նշված հոդվ., էջ 98 և հջ., Ալ.Մարգարյան, Հայերենի նոր ուղղագրությունը և նրա մերժման անհիմն փորձերը, ՙՊատմաբանասիրական հանդես՚, 1991, թիվ 1):
Չմոռանանք, որ սա միջին հայերենի շրջանն էր՝ մեր լեզվի զարգացման՝ գրաբարին հաջորդած փուլը: Միջին հայերենը գրաբարից զգալիորեն տարբերվում էր թե° հնչյունական համակարգով, թե° քերականական կառուցվածքով: Եվ միամտություն կլինի կարծել, թե 5-րդ դարի ուղղագրությունը կարող էր անփոփոխ մնացած լինել վաղ միջնադարից հետո՝ 11, 12-րդ դարերում և ավելի ուշ:
Բառերի գրության փոփոխություններ ավելի հաճախ են հանդիպում հետագա դարերում: Այսպես՝ Եղիշեի ՙՎասն Վարդանայ եւ հայոց պատերազմին՚ գրքի 1174 թ. ձեռագրում (Մատենադարանի թիվ 1890 ձեռագիր) Օ տառը բնավ գոյություն չունի, քանի որ այն հենց այդ տարիներին նոր-նոր պետք է մուտք գործեր մաշտոցյան այբուբենի մեջ, իսկ 1569 թ. ձեռագրում (ձեռագիր թիվ 1920) բոլոր աւ տառակապակցությունները, որոնք այսինչ բառում պետք է արտաբերվեին՝ Օ, այնինչ բառում՝ հենց աւ, անխտիր փոխարինված են օ տառով: Նույնիսկ կան զավեշտական թվացող սխալագրություններ. որտեղ աւ-ը պետք է պահպանվեր, չի պահպանվել, ներկայացվել է օ տառով, թեև աւ հնչումը, կասկածից վեր է, պետք է պահպանված լիներ անխախտ կերպով: Այսպես՝ առաջին ձեռագրի փառաւորաւն, անձաւացեաց, Դաւիթ, բաւիղ, ծարաւ ձևերը երկրորդ ձեռագրում ստացել են փառաօրօն, անձօացեաց, Դօիթ, բօիղ, ծարօ գրային պատկերը (տե°ս Ա.Ա.Աբրահամյան, Փաստեր հայերենի պատմական հնչյունափոխության մի քանի երևույթների ժամանակաշրջանի վերաբերյալ, ՀՀ ԳԱ ՙԳիտ. աշխ. տեղեկագիր,՚ 1957, թիվ 4, էջ 70):
Հետագա դարերում ժամանակի պահանջով շարունակվում է ուղղագրական բարեփոխումների գործընթացը՝ թեկուզ և տարերայնորեն, երբեմն նաև ակնհայտ սխալներով ու վրիպումներով, ինչպես կասեր Մ. Աբեղյանը՝ ՙգիտությամբ թե տգիտությամբ՚:
Գանք նոր ժամանակներին: Ահա թե ինչ փաստեր է արձանագրում նույն ինքը Ստ.Մալխասյանցը՝ աբեղյանական ուղղագրության երդվյալ հակառակորդը: Խոսելով վ հնչույթը նշագրող, վերը նշված երեք տառերի՝ ու-ի, ւ-ի և վ-ի մասին՝ նա գրում է. ՙԴեռ 10-11-րդ դարերից սկսած՝ թե° արձանագրությունների և թե° գրքերի մեջ պատահում են վ-ով գրություններ՝ անգրագետ գրիչներից (Մ. Աբեղյանը, որից վերցված է սույն քաղվածքը, այստեղ կատարում է մի նուրբ ՙշտկում՚՝ ՙայսինքն՝ որ նախապաշարված չէին ավանդական ուղղագրությամբ՚ - Ա.Պ.)…: Մխիթարյանները դեռ 19-րդ դարի սկզբում, աշխարհաբար գրելու ժամանակ, հետևում էին այս գրության կերպին…: Սայաթ-Նովայի գիտնական հրատարակիչը՝ բժիշկ Ախվերդյան, կրավորական բոլոր ձևերը գրում էր ՙվ՚ -ով…: Խաչ. Աբովյան ՙվ՚ է գործածել բոլոր տեղերում, ուր մենք ավանդական ուղղագրությամբ ՙու՚ ենք գրում ՙվ՚ հնչելիս, իսկ Խորեն Ստեփանեն իր ՙՀայկական աշխարհում՚ ավելի արմատական կերպով է վարվել և ամեն տեղ, ուր հնչվում է ՙվ՚, գրել է ՙվ՚ (տե°ս Մ. Աբեղյան, Ուղղագրական ռեֆորմը, Երկեր, հ. 8, էջ 386: Ընդգծումը մերն է - Ա.Պ.):
Վերջապես՝ 1922 թ. մարտի 4-ին Հայաստանի Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը հաստատեց Մ. Աբեղյանի նախագիծը և գործի դրեց:
Ուրեմն հարցը հանկարծակի չի լուծվել. այն վաղուց, շա¯տ վաղուց հասունացած էր, բայց լուծում չէր գտնում՝ երկրում պետականության բացակայության պատճառով: Նույնիսկ հոգևոր իշխանությունը, որի վրա ժամանակին հույս էին դնում նախ՝ Հ. Թումանյանը (Հ. Թումանյանի մասին կխոսվի քիչ անց), հետո՝ Մ.Աբեղյանը և այլ մտավորականներ, չկարողացավ որևէ քայլ կատարել հարցի լուծման ուղղությամբ:
Մ. Աբեղյանի՝ կառավարությանը ներկայացրած նախագծի համար հիմք էին ծառայել ուղղագրության բարեփոխության մասին տարիների ու տասնամյակների ընթացքում եղած բոլոր արծարծումները, առաջարկությունները, նաև սեփական հետազոտությունների արդյունքները: Եվ ստացվեց բարեփոխված մի այնպիսի ուղղագրություն (նկատի ունենք նաև 1940 թ. օգոստոսի 15-ի մասնակի լրացումները օ և է գրանշանների վերաբերյալ), որը արդարացված էր պատմականորեն, մատչելի էր մանկավարժորեն, շահեկան՝ հոգեբանորեն: Այն լիապես բխում էր մեր նոր լեզվի՝ արևելյան աշխարհաբարի հնչյունային համակարգի ոգուց, ուներ գիտական հիմնավորում: Դա սերունդների երկարատև ջանքերի արդար պտուղն էր:
Մ. Աբեղյանը հաշվի էր առել նաև ժամանակին արված և հետագայում արվելիք դիտողությունն այն մասին, թե չպետք է անանցանելի խզում լինի հին և նոր ուղղագրությունների միջև: Նման խզումը կարող էր խոչընդոտել հին և միջնադարյան մատենագրության յուրացմանը՝ նոր սերնդի կողմից: Ուստի և, ընդգծում էր նա, նոր ուղղագրությունը ՙընդունելի լինելու համար պետք է շատ բառերի պատկերը չփոխվի, և բառերի պատկերը շա°տ չփոխվի՚ (տե°ս Մ. Աբեղյան, նույն տեղում, էջ 363. ընդգծումը մերն է - Ա.Պ.):
Նոր ուղղագրությունը կառուցված էր նաև ա°յս սկզբունքի հիմունքներով: Հիշենք, որ բաղաձայնների ուղղագրությունը գրեթե մնացել է անփոփոխ: Ասում ենք՝ գրեթե՝ նկատի ունենալով վ հնչույթը արտահայտելու համար նախկինում եղած երեք տառերից (վ, ու, ւ) մեկը՝ վ-ն, և հ հնչույթի նշագրման համար նախկինում կիրառվող յ և հ տառերից միայն մեկը՝ վերջինը ընդունելը:
Մնացած բոլոր բաղաձայնների ուղղագրությունը մնացել է անփոփոխ: Սա Մ. Աբեղյանի հիմնական սկզբունքներից մեկն էր: ՙԲաղաձայնների հին ուղղագրությունն անձեռնմխելի պիտի մնա, - ասում էր նա, - և այս ո°չ թե այն պատճառով, որ այդպես ենք կամենում, այլ նրա համար, որ […] դա կստեղծի մի նոր ՙբաբելոնյան խառնակություն՚: Եվ եթե մենք ուզում ենք […], որ արևմտյան աշխարհաբար իմացողի համար հասկանալի լինի արևելյան աշխարհաբարը, կամ, ընդհակառակն, մենք պետք է պահենք այդ պայմանը, ինչպես որ պահել ենք ցարդ՚ (տե°ս նույն տեղում, էջ 341):
Մյուս կողմից՝ մի±թե կարող է կասկած լինել, որ Մ. Աբեղյանը կգերադասեր ունենալ հին, անմիօրինակ, նոր լեզվին բնավ չհամապատասխանող ուղղագրությունը՝ սահակ-մեսրոպյան տառերով, քան լատինատառ հայերեն գիր:
Եվ մի±թե մերօրյա հետադարձ ռեֆորմի ջատագովները շատ են տարբերվում իրենից իսկ՝ Պ. Մակինցյանից՝ քաղաքական-կուսակցական շահարկման առարկա դարձնելով Հայաստանում ապրող ողջ հայ ժողովրդի և այդ ժողովուրդը կազմող յուրաքանչյուր անհատի սեփականությունը հանդիսացող ուղղագրությունը:
Էլ չենք խոսում այն մասին, որ հին ուղղագրությանը վերադառնալու մերօրյա, հենց այսօրվա° ջատագովների աչքի առաջ, նրանց լռելյայն համաձայնությամբ արդեն իսկ անցնում ենք լատինատառ գրության: Շատ ցավալի, բայց իրական փաստն այն է, որ դանդաղ, բայց հաստատուն քայլերով մեր կյանքի ու կենցաղի, աշխատանքային գործունեության անխտիր բոլոր ոլորտներն է թափանցում լատինական այբուբենը: Վկան՝ ողջ երկիրը, մեր մեծ ու փոքր քաղաքները, մեծ ու փոքր փողոցները, միջքաղաքային ճանապարհները ողողած լատինատառ վահանակները, որոնց վրա մեսրոպյան այբուբենը աղքատ Ղազարոսի կարգավիճակում է, դեռ մի կողմ թողած բջջային հեռախոսների հայերենը, որ վաղո¯ւց, ի սկզբանե արդեն իսկ լատինատառ է: Մենք պարզապես արդեն մոռացել ենք հայատառ նամակներ գրելը: Հայոց այբուբենը դեռ չսովորած առաջին դասարանցին արդեն գիտե լատիներեն տառերը, որովհետև հեռախոս ունի: Եվ այդ առաջին դասարանցուց սկսած՝ մինչև երկրի նախագահի SMS կոչված գրություններն ու նամակները լատինատառ են: Նույնիսկ Էջմիածինը՝ հոգևոր իշխանությունը, Կաթողիկոսարանը, իր հավատացյալներին, այսինքն՝ մեզ եկեղեցական տոների ու ծիսակատարությունների մասին նամակներ, ուղերձներ է հղում ո°չ այլ կերպ, քան հենց լատինատառ հայերենով:
Մ. Աբեղյանի մտքով կարո±ղ էր անցնել, որ իր ժառանգները միմյանց հետ պետք է հաղորդակցվեն Պողոս Մակինցյանի ՙգաղտնի մտադրությամբ՚ հղացված լատինատառ հայերենով:
Ինչ վերաբերում է ռեֆորմից հետո մեր մտավորականների արտահայտած տեսակետներին,
պետք է ասել, որ դրանք միանշանակ չէին: Համընդհանուր դրական վերաբերմունքի հետ կային, և չէին կարող չլինել, նաև դժգոհություններ: Չէ± որ ամեն մի նորություն, այսպես թե այնպես, խախտում է ավանդույթը: Ավանդախախտությունը չի կարող չհանդիպել դիմադրության:
Հետադարձ ռեֆորմի կողմնակիցների հիմնական կռվաններից մեկը մեր ազգային հատկապես երկու մեծ բանաստեղծների՝ Հ. Թումանյանի և Ավ. Իսահակյանի նամակներն են, առաջինը՝ հասցեագրված Պ. Մակինցյանին, երկրորդը՝ Մ. Սարյանին:
Երկու նամակներն էլ իրեղեն փաստաթղթեր են և այդ տեսակետից անկասկած պատմական մեծ արժեք են ներկայացնում: Նախ՝ Հ. Թումանյանի մասին:
Հ. Թումանյանը 1922
թ. մայիսի 17-ին Հայաստանի լուսժողկոմ Պ. Մակինցյանին է հղել մի նամակ, որով ՙորպես հայ գրող և հայ Գրողների միության նախագահ՚ իր ՙզարմանքն ու բողոքն՚ է հայտնել, որ ՙառանց քննության ենթարկելու՚ Մ. Աբեղյանի առաջարկը՝ ՙհրամանագրում է ընդունել՚: Սա ասված է 1922 թ. ռեֆորմի անմիջական տպավորության տակ և հոգեբանորեն միանգամայն հասկանալի է: Բայց նրանք, ովքեր ուզում են Հ. Թումանյանին դարձնել իրենց համախոհն ու դաշնակիցը, պետք է այնքան ազնվություն ունենան, որ հիշատակեն նրա անվան հետ կապված և°ս երկու վավերագիր, որոնցում մեծ գրողը իր շա¯տ որոշակի կարծիքն է հայտնում հայերենի ուղղագրության մեջ կատարվող և կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ:
Դրանցից առաջինը դեռևս 1910 թ. գրված մի հոդված է, որտեղ Հ. Թումանյանն իր կտրուկ բողոքն է հայտնում Էջմիածնի հոգևոր իշխանության դեմ: Այդ իշխանությունը պահանջում էր, որ ՙհայոց եկեղեցական ծխական և հոգևոր դպրոցներում ուղղագրությունը լինի հինը, ավանդականը, և գործադրվեն միայն այն դասագրքերը, որոնք գրված կլինեն միայն հին ուղղագրությամբ՚ (տե°ս Հ. Թումանյան, Երկերի ժողովածու, հ. 4, Երևան, 1951, էջ 139. ընդգծումը մերն է - Ա.Պ.):
Նրա կարծիքով՝ չի կարելի ՙէդքան լուրջ մի գործ կարգադրել միայն հապճեպ տնօրինությունով՚, քանի որ ՙուղղագրությունը գիտություն է, և նրա դեմ կարելի է դուրս գալ կամ նրան փոխել միայն գիտությունով: Եվ ուրիշ բան էր, եթե Էջմիածինը գիտնական կամ գրական մարդկանցից կազմված մի կաճառի ձեռքով երկար քննելուց հետո աներ այդ տեսակ կարգադրություն՚ (տե°ս նույն տեղում):
Ասված է շատ հստակ ու մեկին, այսինքն՝ այն, ինչ որ տասներկու տարի հետո պիտի ասեր. չի կարելի փոխել ուղղագրությունը՝ ՙառանց քննության ենթարկելու՚:
Հ. Թումանյանի հայացքները ճիշտ ըմբռնելու համար նույնքան կարևոր է նրա մի այլ նամակ՝ նույնպես հղված Պ. Մակինցյանին՝ գրված առաջին նամակից շուրջ երկու ամիս հետո՝ 1922 թ. հուլիսի 22-ին: Նամակում գրողը խոսում է իր առողջական ո°չ այնքան լավ վիճակի, նյութական դժվարությունների, Պ. Մակինցյանի՝ իրենից ռուս նկարիչների գործերից մի քանիսը գնելու և այլ այս կարգի հարցերի մասին (Թումանյանը ուներ ռուս և եվրոպական նկարիչների գործերի հարուստ հավաքածու): Վերջում հեղինակը գրում է. ՙՈւղղագրությանը գալով՝ ես հոտառությունով ասում եմ, որ դա չի անցնելու ամբողջովին. օրինակ՝ ո-ի և է-ի պատմությունը: Ո°չ թե պետք է հին հնչյունները վերականգնել, այլ մաշվածները դեն գցել, ինչպես ռուսներն արին: Ո°չ թե պետք է դժարացնել, այլ պետք է հեշտացնել: Եվ չպետք է էդ խնդրին էդ կերպարանքը տալ, պատվասիրություն ու չեմ իմանում՝ ինչ բաներ կապել հետը՚ (տե°ս Հ. Թումանյան, Երկերի ժողովածու, հ. 4, Երևան, 1969, էջ 432. ընդգծումը մերն է - Ա.Պ.):
Դժվար չէ նկատել, որ այս տողերում այլևս չկան առաջինին (մայիսի 17-ի նամակին) հատուկ հուզական-զգացական լիցքով գրված խոսքեր, այլ կա սառը դատողությամբ գծված շատ որոշակի ծրագիր՝ նոր ուղղագրությանն անցնելու վերաբերյալ: Նույնիսկ նշում է, թե ի°նչը պետք է մնա, ի°նչը պետք է փոխվի, ինչո°ւ, ինչպե°ս և ի°նչ ուղղությամբ: ՙՈ°չ թե պետք է դժարացնել, այլ պետք է հեշտացնել՚ և քաղաքականության հետ չկապել (ՙպատվասիրություն ու չեմ իմանում՝ ինչ բաներ կապել հետը՚): Կարծեք հենց այսօրվա համար է ասված՝ ի հեճուկս նոր ուղղագրության նորօրյա հակառակորդների:
Բայց այս նամակը այլ մի հայեցակետով ավելի ևս կարևոր է իր ընդհանուր ամբողջության մեջ, կարելի է ասել՝ անգնահատելի մի փաստաթուղթ է, վավերագիր, որի մեջ ոչ միայն հավատարմորեն արտացոլված է Հ. Թումանյանի՝ 1922 թ. ուղղագրական ռեֆորմի ըմբռնումը, այլև մարգարեաբար գուշակված՝ 18 տարի հետո՝ 1940 թ. կատարվելիք մասնակի բարեփոխումների նախագիծը, ուրիշ կերպ ասած՝ նրանում երևում է մեր այսօրվա, հենց այսօրվա° ուղղագրության ճշգրիտ, կարելի է ասել՝ հայելային պատկերը:
Այս նամակի մասին ահա թե ինչ է ասում մեր անվանի հայագետներից մեկը՝ Էդ. Ջրբաշյանը. ՙԲարեբախտաբար մենք հնարավորություն ունենք հստակ պատասխան տալու այն հարցին, թե 1922 թ. ռեֆորմի կետերից Թումանյանը ո°րն է ընդունում և ո°րը մերժում, ինչպե°ս էր նա պատկերացնում մեր ապագա համազգային ուղղագրությունը: Այդ հարցերի պատասխանը տալիս է 1922 թ. հուլիսի 22-ին գրած նույն նամակը Մակինցյանին [նամակի ձեռագիր-ինքնագիրը տե°ս ԳԱԹ, Թումանյանի ֆոնդ, թիվ 394. (այժմ ֆոնդի համարը փախվել է՝ թիվ 685 - Ա.Պ.)]: Ինչքան էլ զարմանալի թվա, 12 էջից բաղկացած և շատ հստակ ձեռագրով շարադրված այդ նամակը չի գրված ո°չ Թումանյանի համար այնքան սովոր գրաբարյան ուղղագրությամբ[…], և ո°չ էլ 1922 թ. ռեֆորմի սկզբունքներով, որոնք արդեն սկսել էին գործադրվել մամուլում: Նամակը գրված է մի ուղղագրությամբ, որը բացարձակորեն համընկնում է 1940 թ. սահմանված սկզբունքներին: Ամենայն բծախնդրությամբ զննելով նամակի ինքնագիրը, չենք գտնի ո°չ մի շեղում այսօր մեր կիրառած ուղղագրությունից: […] Հ. Թումանյանը Պ. Մակինցյանի միջոցով կարծես ցանկացել է հուշել, թե ինչպիսին պետք է լինի ժամանակակից հայերենի ուղղագրությունը: Դա, կարելի է ասել, Թումանյանի ուղղագրական կտակն էր՚ (տե°ս ՙԱվանգարդ՚, 10 նոյեմբերի 1989
թ.: Վերջին ընդգծումը մերն է - Ա.Պ.):
Թող ներվի ծավալուն քաղվածքը, որովհետև դիպուկ է ասված ու գիտական բանաձևումով:
Արտաշես ՊԱՊՈՅԱՆ
ՙԳլաձոր՚ համալսարանի
հայոց լեզվի և գրականության
ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր

Комментариев нет:
Отправить комментарий