понедельник, 16 июля 2012 г.

Զրույց առանց հանդիպման

Զգացմունք դարձած խոհն է պոեզիան

Կրկին քայլում եմ պոեզիայի աշխարհում ու ինչ-որ բանի կարիք զգում£ Վաղուց ծնված ու դեռ ծնվելիք շատ հարցերի պատասխաններ եմ գտնում։ Բայց, միևնույն է, մի բան, այնուամենայնիվ, այն չէ£ Խոսել եմ ուզում Մեծերի հետ, պահի տակ ծնված հարցերիս պատասխաններն իրենցից լսել եմուզում։ Վահրամ Փափազյանին մեկ անգամ դիմել եմ արդեն, Իսահակյանին էլ£ <Շիրազենց> գրքի դուռը կրնկի վրա բաց է£ Մտնեմ։ Թեև ինքը տանը չի լինի, բայց վաղուց գրված տողերը հաստատ հյուրընկալ կլինեն։
 - Վարպե՛տ, բանաստեղծություն շատերն են գրում, բայց պոեզիա արարում են քչերը, ըստ Ձեզ՝  ո՞րն է ճշմարիտ պոեզիան£

- Զգացմունքի ու խոհի ներդաշնակ միասնությունը, ավելի ճիշտ՝ զգացմունք դարձած խոհն է պոեզիան£ Սառը, չջերմացնող մտքերը ոչ ոքի ոչինչ չեն ասում։
- Ե՞րբ կարելի է համարել, որ բանաստեղծը կայացած է և պոեզիայում գտել է իրեն։
- Պոեզիայում նմանվելը, էպիգոնությունը մահացու է։ Չպետք է նմանվել ոչ սեփականներին, ո՛չ էլ օտարներին։ Ամեն մեկը պետք է նմանվի իր <անտեսանելիին>՝ իր հոգուն, եթե իհարկե ունի։ Այն ժամանակ նա կհաստատի իրեն պոեզիայում։
- Ըստ Ձեզ՝ ո՞վ է Մեծ ստեղծագործողների ուսուցիչը, ումի՞ց են դաս առնում և ներշնչվում։
- Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով, իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողներն աշակերտներն են անմահ մեծ ժողովրդի։
- Իսկ ինչպե±ս եք բնութագրում իսկական բանաստեղծին։
- Իսկական բանաստեղծը ստեղծագործական երկունքի պահին վագր է, որը զարմանալիորենծնում է... եղնիկ£
- Ձեր խառնվածքով ինչպե±ս եք տեղավորվում նոր ժամանակի մեջ£
- Ամեն մի նոր բան հին է դառնում, բայց ամեն հին չէ, որ մեռնում է£ Անցնող տարիները նման են բեռնաթափվող քարավանների, բեռները մնում են, քարավաններն անցնում£
- Իսկ ստեղծագործողի համար <հինն> ու <նորը> նշանակություն ունե±ն£
- Ինչ նոր աշխարհ էլ երբ էլ աշխարհ գա,
Պառնասիհամար հին ու նոր չկա£
- Ո±րն է բանաստեղծի զորությունը£
- Բանաստեղծի զորությունն անկեղծությունն է£ Որքան մեծ է նրա անկեղծությունը, այնքան շատ սրտերի, շատ սերունդների հետ կխոսի£ Բանաստեղծին հրամայողը նրա սիրտն է, իսկ այդ սիրտը պատկանում է ժողովրդին£ Իսկ ժողովրդի մոտ չի կարելի գնալ ոչ անկեղծ սրտով£ Նա իսկույն կզգա£
- Եկել են ստեղծագործողներ, պատկերել հային, թողել իրենց բնորոշումն ու գնացել£ Հիմա Ձեր հերթն է, Ձերկարծիքովª ո±վ է հայը£
- Հայը նա է, որ հովազի արնախում երախում էլ իր մայրենի լեզվով է խոսում, ով Բաբելոնի ժխորում էլ իր մայրենի լեզվով է խոսում, քանի որ հայոց լեզուն է, որ մեզ բյուր դարեր հայ է պահել£
- Ո±րն է մայրենիների ու մշակույթի դերը ժողովուրդների զարգացման գործում£
- Մեծ ու փոքր ազգերը պիտի ծաղկեն իրենց մայրենիներով ու մշակույթով, ինչպես ծաղկում են անտառում և° փոքրիկ մանուշակը, և° հսկա կաղնին, և° մասրենու թփուտը, և° բարձր բարդին£ Ոչ մեկն ավելորդ չէ, և բոլորն իրար հավասար ենª ինչպես աչքս-աչքիս£
- Կարո±ղ եք մի դեպք հիշել Ձեր մանկությունից£
- Ա¯խ, հուշեր, ավաղ մանկուց էր հոգիս տենչում տեսնել մայր Անիս, ու մի օր էլª մի գիշեր, գառնուկիս հետ կորել էի Բոստանից դուրս ձորում£ Հայրս ձորերն էր ընկել, փնտրել լուսնի ճրագով£ Ու երբ շունն էր չարագուշակ ոռնացել, աստվածավախ մայրս մի բուռ էր դարձել իմ ու հորս կորստով£ Բայց գտել էր հայրս ինձ Անի տանող ճամփեքին, ուր ես քնած եմ եղելª գրկած իմ որբ գառնուկին£
ԵվգենյաՎԱՐԴԱՆՅԱՆ
<Գլաձորի> շրջանավարտ

Комментариев нет:

Отправить комментарий