ԾԱՆՈԹԱՆԱՆՔ ...
Ծանոթանանք … Եսª կարնեցու տոհմիկ ժառանգ,
Ազգանունսª մի տոհմածառ, իսկ անունսª նոր գաղտնագիր,
Մնացածըª ամենը թող ինքն իր համար հայտնագործի:
Մեկի համարª անհաս գագաթ, մյուսի համարª սարսափի վիհ,
Իսկ միգուցեª մի դիմազուրկ, անգույն կտավ:
Ծանոթանանք …Մնացածըª ամեն մեկը ինքն ընկալի:
Միջնորդ պետք չէ, և կարծիքի կաղապարներ չեմ ընդունում:
Թողեքª ինքս ձեզ ճանաչեմ, ներաշխարհի ուղեկցորդի հարկը չկա:
Եվ շատ հաճախ ձեր աշխարհի լեռն ավելի բարձր ու վեհ է,
Քան կարող է ներկայացնել միջակ միջնորդն իր բլուրով:
Պատահում էª մտքի օվկիանն անծայրածիրª
Իրենց չնչին ջրափոսով են ներկայացնում:
Ծանոթանանք …Բայց թողեք ինձ ձեր հայտնության վայելքն անհուն,
Միջնորդ պետք չէ, և միջանկյալ ոչ մի աշխարհ:
Էհ, կարծես թե ծանոթացանք …
Եսª կարնեցու տոհմիկ ժառանգ:
Հետդարձի ճամփան բացառելով...
Կյանք` անիվների վրա: Կյանք` ճանապարհին հոմանիշվա՞ծ, թե՞ վերուստ նշված
թափառ հոգի, կամ վերուստ կարգված ճամփո՞րդ: Եվ իբրև պարգև…. իմաստության ցուպ:
Կյանք-ճանապարհ և շրջադարձին` կանգառ, որը սակայն տուն չի բերում, այլ մի նոր,
հերթական ուղևորության մեկնակետ է, որտեղ դու անցորդ ես լոկ, և որտեղ վաղուց արդեն
ո°չ դիմավորողներ, և առավել ևս` ճանապարհող չես գտնի: Աննշմար կածան`դեպի տաճա՞ր
տանող …
Ոտքի կոխան և հոգու մորմոք բացված արահետ, որը թեև դեպի գագաթ է տանում,
սակայն վեհությունն ու մենությունն է հոմանշում: Բազմատրոր մի ճանապարհ` հաճախ
անդունդ գլորող, մայրուղի դարձած: Ճամփաներ բազում, հարթ ու անորոշ, անսկիզբ,
անավարտ… Որոնցով հեռանալիս` հապաղման արդյունք որպես… իմաստազրկված կյանք:
Ճանապարհները` ցամաքից ցամաք, բարձունք, քարանձավ, երբևէ նաև ծովեզերք տանող,
հոգուս երկնակամարը ճախրեցնող, երկնի աստղերին անհատակ ծովի հայելում ցոլանք
պարգևող: Հազար ու մի ճամփա, նույնքան խաչմերուկ ու ճամփաբաժան` մի մեծ
սարդոստայն` կյանք ու հոգի պարուրող, որն այդպես էլ երկրագնդի թարգման չի դառնա և
անգամ հոգուս ճանապարհային քարտեզ…
Հ.Գ. Կյանքիս ճամփեքի բավիղ հիշեցնող այդ սարդոստայնում կզորի՞ հոգիս
գտնել իր ճամփան: Վաղը դեպի ո՞ւր, ո՞ր ճամփով պիտի հոգիս սլանա, թե՞ պիտի հապաղի
կամ դոփի տեղում…. Հետդարձի ճամփան բացառելով իսկ …
ԻՆՔՆԱԺԱՅԹՔՈՒՄ
Ինքնաժայթքումով ինքնակերտվում եմ...
Եվ հասկանում եմ, որ ժայթքումն իմ կախված է նաև էությանս լիությունից ու եռունությունից: Հրաբուխն իմ` ինքնամաքրման ճանապարհ է նախ, ապա, թե զորեմ` ինքնակերտման ծիր:
Անդադրում եռուն իմ հոգուց, թե զորում եմ վեհանձնության ժայռեր արարել, ապա այդ ժայռերի խորքում քարանձավում եմ հո•ուս ու մտքիս խորխորատն անհուն:
Իսկ, երբ մի պահ շունչ եմ քաշում, փոքր-ինչ սթափված` հասկանում եմ, որ ինքնաճանաչման խնդիրներ են արդ իմ դեմ ծառացել, և ժայռակերտ կերպարս պիտի քննեն, ճշգրիտ վերծանեն հմուտ, վարպետ մի լեռնագնաց ու փորձառու, ամենատես մի քարանձավագետ:
Հ.Գ. Եվ խորհում եմ լուռ, թե տեսնես ո՞վ է նրանցից դատավորն իմ, ով՝ դատապաշտպանը:
ԵՍ
ԱՅՆ ԵՄ, ԻՆՉ ԿԱՄ
Եվ
թե կարող եք՝ օգնեք ինձ միայն և ոչ փորձեք շուռ տալ:
Օգնեք
ինձ լինել ավելին քան կամ, որ ծառս կքի հասուն բերքի տակ: Ծառը շուռ տալուց ո՛չ սաղարթները արմատ կդառնան, ո՛չ արմատներից բերք կքաղեք դուք:
Ես
այն եմ, ինչ կամ...
Եվ
թե կարող եք՝ օգնեք ինձ միայն, որ կյանքս հանկարծ չլինի նման մի երաշտ տարվա:
ԻՄ
ՄՈՄԸ
Մոմը
աղոթք է: Մոմը՝ մրմունջ: Մոմը լույս է ու հավատն է մեր: Տարբեր են նրանք և շատ նման մարդկանց: Անունները չթվարկենք, տարբերակենք նրանց այրվելու ձևը միայն:
Կան
շատ մոմեր, որ այրվելով, <արտասվելով> պատկերներ են ստեղծում շքեղ: Նրանց տեսքով շատ շատերը դեռ շատ երկար կհիանան:
Կան
և մոմեր, որ այրվել չեն կամենում: Ինչքան փորձենք նրանց վառել՝ շուտ հանգչում են՝ լրացնելով հսկա բանակը խավարածին: Բայց եզակի մոմեր էլ կան, որ այրվում են անմնացորդ և նրանցից հետք չի մնում, էլ ուր մնաց՝ չքնաղ պատկեր: Հետևաբար նրանց լույսը ավելի վառ, ավելի շուտ են մեր հոգիները լուսավորում:
Աստված
գիտե, որ կերպն է ճիշտ, և ով կասի՝ իմ կերպը որն է:
ԽՈՐՏԱԿՎԵԼՍ
Թախիծը
եկավ անկոչ հյուրի պես: Եկավ ու դարձավ հոգուս տանուտեր:
Դու
անհետացար ոչ ամպով ծածկվող ... մայրամուտ հասնող խորթ արևի պես:
Կարոտը
լցվեց նոր ծոց գրավող անեզր ծովի պես:
Ծովդ
փոթորկվեց, քո սիրով բեռնված նավն իմ մոլորած, խորտակելու փափագից միայն: Թե չէ դու էլ գիտեսª ինչքան փոթորկվես՝ ափից դուրս չես գա:
Բայց
նավաբեկող ծովդ այս անգամ հեգնանքի ալիքով`արդեն ուշագնաց, մարմինս ափ նետեց:
Ուշքի
եմ գալիս ...
Ուշքի
եմ գալիս, նոր նավ եմ փնտրում կամ գոնե մակույկ, թեկուզ ճաք տված, որ խենթությունս առագաստ դարձած՝ մի նոր ծով գտնեմ...
Ա¯խ, թե այս անգամ ես էլ խորտակվեմ։
ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ
Իսկ ո՞ւր է տարվա մեր եղանակը,
Այն
հինգերորդը... մի՞թե չի գալու...
Պ.
Սևակ
Եվ
թե չի գալու մեր եղանակը, և դու երբևէ ետ չես դառնալու, ի՞նչ իմաստ ուներ քո հայտնությունը` խենթ շանթի նման, երկինքս ճեղքող (գեթ քեզ կարոտող աչքերս գթա):
Քո
շանթանման հայտնությունից թե չի մոխրացել շրջապատը իմ, ապա այնքան է գորշ և այնքան մթին, որ անկարող եմ նշմարել
մեկին:
Միայն
ճիշտն ասա, թե քո երկնքում հանկարծ կամարվեր աստվածային խենթ մի ծիածան, մի՞թե երկրային որևէ երանգ, որ դեռ գույն էլ չէ, հայացքդ գերեր:
Ասում
են, թե երբ սիրում են, հենց գերում են և դառնում են կապանք ոտքին և կապում են դեռ թևերը:
Չէ°,
քա°վ լիցի, չեմ բողոքում:
Դու
ինձ տվեցիր ազատություն:
Ազատություն,
որ չի կապում դեպ քեզ պարզած թևերը իմ, այլ կտրում է, այն էլ` պահին վեհ ճախրանքի: Թե չի դառնում ոտքին կապանք, ծունկ է կոտրում` ծնկի բերում, ոչ քո առաջ, այլ նենգ բախտի:
Ազատությունն
այն ես ատում եմ, թե
ձեռք չի բերվում, այլև տրվում և պարտադրվում է:
Ի՞նչ արեցիր. խորհրդավոր անհայտությամբ և քեզանից անգթորեն ինձ զրկեցիր և տիպեցիր տենչ-փափագիս հանդեպ լցվեմ ատելությամբ:
ԽԵՆԹ ԳԵՏԱԿ
ՄԹՆՇԱՂ
ԱՆԱՎԱՐՏ ՎԻՊԱԿ
Մի պահ խենթանում ու ցանկանում եմ երկու իրարամերժ կերպ ունենալ:
Կուզեի մի զուլալ առու լինել և կյանքում միայն ծարավ հագեցնել, ծայրահեղ դեպքում հող վերադառնալª ծառ ոռոգելով-բերք հասունացնել:
Բայց գայթակղվում եմ դառնալ հզոր գետ (թեկուզ պղտորվեմ), որի համար այն զուլալ առուն մանկության հուշ է լոկ:
Դառնամ հորդառատ և ափեր հուզեմ, կյանքիս ավարտին ես օվկիան լցվեմ` մի վերջին ճիգով օվկիանի անսահմանությանը գեթ մի ալիք նվիրելով: (Գուցե իմ ալիքի հզորությունից օվկիանն ինձ հավերժության ալիքով անդրադարձնի):
Եվ բզկտվում եմ` այս երկընտրանքին գամված:
Թերևս չհասցնեմ որևէ ծարավ հագեցնել և ոչ էլ օվիան կհասնեմ:
Ակամա դառնում եմ ցամաքած գետակ, իսկ դուք կկոչեք
…<Անավարտ վիպակ>:
ՄՈւԹ
Ու ԼՈւՅՍ
Գիշեր է կրկին, և կրկին այս գիշեր թուղթն է իմ ընկերը, իսկ ես նրա անմեղությունը մրոտող թշնամին:
Գրիչը թարգմանն է իմ կրկին, և ես նրա <ներաշխարհը> ամայացնող մի անգութ արարած, որ իր մենակությունը փարատելու, հաղթելու համար կրկին իրեն թշնամի է կարգել թուղթն ու գրիչը:
Կրկին անզոր եմ գիշերվա միջով սլանալ դեպի լուսաբաց, և ամեն գիշեր դարձել է հար ու նման: Միայն թղթի մուրն է այլ, և գրիչը կարծես այլ ոգեղեն հեղուկով է լցված:
Թուղթը մրոտող մուրն է տարբեր, և հաճախ դժվարությամբ այդ մուրը կարելի է միտք կոչել: Ավելի հաճախ այն հոգուս մրուրը եղավ:
Այս գիշեր ևս մի գրիչ իրեն սպառում է ինձ թարգմանելով և… դեն նետվում:
Բայց լուսադեմին հասկանում եմ ես, որ անձնազոհ գրիչն ու, իմ հոգու մաղձով իր մաքրամաքուր հոգևոր ճերմակը գահընկեց անող թուղթն անգամ ի զորու չեն իմ մտքի թարգմանը լինել, այլ ընդամենը հույզս տառ ու բառի վերածողն են: Նախադասության, միտք ու պոեմի յուրօրինակ ծնունդ ընդունողը:
Բայց ջանքս զուր է, և թուղթ ու գրիչը թարգմանը չեն մթնշաղոտ իմ մտքերի: Եվ լուսաբացին գիտակցում եմ հանկարծ, որ թղթին գրիչի դաջվածքը տրված սեպագիրն է այն, որ անկարող է միտքս թարգմանել, լոկ սեպ է դարձել ինձ ու իմ միջև:
Ցավով հասկանում եմ, որ դա ընդամենը փորձ է մի` իմ ցերեկվա աշխարհիկ մեղքերս քավելու, իմ հոգևոր գիշերվան ուղղված խոստովանանքով: Լույսիս թարգմանն է գիշերվա մթին, իսկ ես ակամա գիշերն եմ զոհում, գիշերվա վերջին մթնշաղ դառնում, դառնում թարգմանն ու ծնողը վաղվա իմ լույսի…
ԽԱՎԱՐՈՒՄ
Հորիզոնը շառագունեց քո վարսերի ծածանումից:
Արևածագը մեղմ շոյեց քո աչքերի ժպիտով:
Արևաշող երկինքը ջերմացրեց քո շուրթերի սիրո ջերմ շշուկով:
… և օրս բացվեց:
Դու ինձ համոզեցիր, որ կարող եմ ճախրել, և դեռ ավելին` ներշնչեցիր, որ ճախրանքն է իմ ամենաբնական հոգեվիճակը:
Եվ ճախրանքի պահին… սիրո արևը խավարեց:
Շփոթվելով խավարից` թևերս ծալվեցին, և արևամերձ բարձունքներից սկսեցի սուրալ դեպի անդունդը, չկռահելով, որ արևի անկում չէր, այլ ընդամենը` խավարում, և սթափվելս ժամանակի խնդիր է լոկ:
Օրհնում եմ… անդունդըª հուսալով, որ այն ավելի խորը կլինի քան իմ անկումն է: Եվ, որ իմ վերջին պատկերն անդունդի հատակին փշրվելուց առաջացած դաջվածքս չի լինելու, քանզի հավատում եմ, որ խավարումը ավելի շուտ կավարտվի:
…կրկին երկնակամարը կկարմրի քո վարսերի ծածանումից:
Եվ արևը կողողի ինձ քո աչքերի ժպիտով:
Արևաշող երկինքը կշշնջա քո սիրո խոստովանանքը:
… և կրկին կզորեմ ճախրել:
Երանության մեջ եմ, չէ± որ մեկ օրում չի լինում երբեք արևի երկու խավարում:
ԳԻՐՔՆ ԻՄ ԿՅԱՆՔԻ...
Ծերության ահագնացող քամին, երբ խառնեց հուշերիս էջերն իրար, և գիրքը կյանքիս, որ ինձ անգամ անընթեռնելի էջեր էր պահել, բացեց տիտղոսաթերթն իր, ուր վերնագրի տեղ հարցեր էր դաջված:
Էջեր անբիծ, սրբագրված, էջեր դատարկ և մութ, և խզբզված էջեր կային, ուր հեղինակն անգամ, քանց բավիղում, ելք չէր գտնում:
Պատռած էջեր, որ ինչ-որ մեկն էր թաքուն պատռել, որ … Եվ ձեռքերս այրվող ու անզուսպ, հոգովս զսպաշապիկված, էջից էջ են խուժում, ևս մի քանի անցանկալի էջ պատառոտելու անհագ ցանկությամբ:
Ինչ-որ էջերի ինչ-որ պատառներ, որ արտագրություն է լոկ ինչ-որ հանճարից, իբր մեջբերում, իբրև իմ բութ մտքի տեղ մի սուր և մի տեգ, իմ տկար խոսքի ու անճար մտքի տեղ իբրև մի վահան հզոր, հանճարի միտքն այն, որ ոգի էր, ասպար …
Եվ գլխագրեր` դատարկ էջերի …
Դեռ քանի էջ պիտի արտոնվի, որ ավելացնեմ իմ կյանքի գրքին, և դեռ քանի էջ պիտի …
Քանի էջ, որ էջերն անցած հաստափոր գրքիս, ես սրբագրեմ, որ վերնագրի տեղ ճակատիս դաջված հարցերին պատասխանների բանաձև գտնեմ: Բանաձև, որ գուցեև հետմահու դառնա գրքիս վերնագիր:
Հ.Գ.
Գրքիս էջերի մի խուլ անկյունում ծվարած մի թուղթ` վրիպակների մի լուռ մունետիկ: Ուզում եմ թաքցնել, միգուցե պատռել, առավել հաճախ` փակցնել գրքիս քրքրված կազմին:Քանի± ընթերցող գիրքս կկարդա ու քանի±սը լոկ վրիպակների թերթը կընթերցի…
Комментариев нет:
Отправить комментарий