понедельник, 2 апреля 2012 г.

Գագիկ ԳԻՆՈՍՅԱՆ.
<ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՃԱԽՐԱՆՔԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է>

Բազմաթիվ ազգագրական պարեր վաղուց մոռացության գիրկն անցած կլինեին, եթե ազգային պարարվեստի երախտավոր գործիչ Գագիկ Գինոսյանն իր ժամանակն ու սերը չնվիրեր դրանք կործանումից փրկելուն: Մինչ օրս նա հավաքել, մշակել և բեմադրել է Մեծ Հայքի տարբեր գավառների պարերը, հիմնադրել <Կարին> ավանդական երգի, պարի անսամբլը:

- Պարո°ն Գինոսյան, որպես կանոն պարել սկսում են մանկուց, մինչդեռ Դուք կոտրել եք այդ կարծրատիպն ու պարի առաջին էլեմենտները յուրացրել արդեն հասուն տարիքում: Ինչպե±ս տեղի ունեցավ Ձեր մուտքը հայ պարարվեստ:
- Ընկերս, որ սիրահարված էր Հայրիկ Մուրադյանի պարախմբում պարող մի աղջկա, որոշել էր ինքն էլ հաճախել պարի դասընթացի, որպեսզի կարողանա հանդիպել սիրած աղջկան ու ինձ էլª արդեն հասուն երիտասարդիս, խնդրեց իր հետ գնալ: Մի քիչ տարօրինակ թվաց խնդրանքը, բայց ընկերոջս չմերժելու համար, նաև մտածելով, որ ինձ պարզապես չեն ընդգրկի պարողների շարքերը, ընդունեցի առաջարկը: Մինչ այդ առաջին անգամ օտար մարդկանց ներկայությամբ պարել էի բանակ գնալուցս առաջ միայն: Ինչևէ: Հայրիկ Մուրադյանը, որ հետագայում եղավ ինչպես երգի, պարի, այնպես էլ հայ լինելու ուսուցիչս, ինձ բարձրացրեց բեմ: Ընդամենը երկու ամիս անց ընկերս այդ աղջկա հետ ամուսնացավ, իսկ ես կյանքս կապեցի պարարվեստին:
- Ի±նչ է Ձեզ համար պարը, արվեստի մի ճյո±ւղ, թե±...: 
- Ամենադժվար ճանապարհը դեպի քեզ տանող ուղին է, իսկ պարն ինձ հարստացնողն է, ինձ ինքնամաքրման ճանապարհով տանողը: Կոմիտասն ասում էր` այն, ինչ երեխային չես կարող սովորեցնել հինգ դասի ընթացքում, կսովորեցնես մի պարի միջոցով: Պարն այն մշակույթն է, որտեղ ներդաշնակվում են մարմինն ու հոգին: Մարդու վրա ներազդելու, նրան կերտելու, նրանում ազգային նկարագիր սերմանելու, ազգային ակունքներից սնվելու և տեսակն ավելի բազմապատիկ դարձնելու ավելի լավ միջոց դժվար է գտնել:
- Ձեր ծավալած գործունեությամբ թույլ չեք տալիս, որ վերանա հայ ազգային պարը, ո±րն էր Ձեր` ակունքներին վարադառնալու պատճառը:
- Ես երբեք չեմ հեռացել իմ ակունքներից: Դաստիարակվել եմ մի ընտանիքում, որտեղ նույնիսկ գաղտնիության պայմաններում Անդրանիկ փաշային նվիրված երգեր էինք լսում: Թե ունեցածդ չպահպանես, նորը շատ մեծ դժվարությամբ կստեղծես: Ընդհանրապես ամեն ինչ կարելի է կառուցել շատ ծանր ու տքնաջան աշխատանքով և երկար ժամանակի ընթացքում, իսկ քանդել կարելի է մի ակնթարթում, ինչպես երկրաշարժը, փոթորիկն են քանդում:
- Ցավոք պետք է խոստովանել, որ մեր մշակույթն իրոք անցել է այդ երկրաշարժի ու փոթորկի միջով, ըստ Ձեզª ո±րն է նորից շեն մշակույթ ունենալու ելքը:
- Ճարտարապետներ ու շինարարներ են պահանջվում: Ազգային ակունքներին վերադառնալու համար նախ անհրաժեշտ է, որ երկրում մեր արժեհամակարգը վերանայվի, երկրորդ` պետք է մտավորականության նոր սերունդ դաստիարակվի: Որոշ բարձրաստիճան այրեր ասում են` այսօր մեզանում մտավորականություն գոյություն չունի, սակայն վստահ կարելի է ասել, որ սխալվում են£ Ջիվանին ասում էր` <Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած, ասպարեզը համբակներուն են թողած.… խելքի աշեցեք>£ Մեր օրերում էլ հեռուստաեթերը, պաշտոնները տրված են անտաղանդներին, ինչը որոշ օղակների համար հեշտացնում է կառավարելու խնդիրը` այդպիսով էլ ավելի վատթարացնելով երկրի վիճակը: Ակունքներին վերադառնալն անդադրում վերանորոգչական աշխատանք է ենթադրում: Իմանալուց մինչև հասկանալը մեկ շաբաթվա ճանապարհ է, ու մեկ շաբաթ էլ պահանջվում է հասկանալուց հետո այն կիրառելու համար: Ու հույս ունենալ, թե մեզ հեշտությամբ կհաջողվի ետ վերադարձնել մոռացության մատնված ազգայինի տարրերը, զուր է, մեզնից լուրջ ջանքեր են պահանջվելու:
- Դուք շրջում եք Հայաստանով մեկ ու դեռևս իրենցում հայկական պարերը կրողներից հավաքում մեր պարերի պահպանված վերջին փշրանքները: Արդյո±ք սա անհատների գործ է:
- Վերջերս լինելով ԱՄՆ-ում` հանդիպեցինք հայ ազգային մշակույթի պահպանման համար սրտացավ մարդկանց: Կան բավական կուտակված նյութեր, որոնք նրանք հավաքում են սփյուռքի հայերից. հաճախ օտարության մեջ ապրող հայն ավելի է հակված ազգապահպանման գործին: Մեր ու Ամերիկայում բնակվողª պարերի մնացորդները հավաքողների տարբերությունն այն է, որ մենք <Կարին> անսամբլի միջոցով վերականգնված պարերը բեմ ենք բարձրացնում, իսկ իրենց պարագայում այն դառնում է գիտական նյութ: Պարերի վերականգնման աշխատանքն այնքան էլ հեշտ գործ չէ. մասնագիտական փորձառություն է պահանջվում, ուշադրություն, շրջահայացություն, կարևորագույնը գտնելու հմտություն և այլն: Ու պարը <պեղելը> միայն գործի առաջին քայլն է, քանի որ եթե այն հանդիսանալու է զուտ իբրև գիտական նյութ, ապա կարող է միայն գրադարակում փոշոտվող գրքի վերածվել ու ոչ մշակույթի:
- Ուրեմն ի±նչ քայլեր է հարկավոր ձեռնարկել, որպեսզի աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայերի հիշողություններում պահված հայ ազգային պարը չփոշոտվի և մի±թե շատ չենք ուշացել <պեղումների> գործում:
- Պետք է պարզապես համագործակցության եզրեր գտնել նրանց հետ, ինչի առաջին քայլերն արված են արդեն: Իսկ եթե միայն Հայաստանում շարունակվեն աշխատանքները, ապա, ճիշտ նկատեցիքª ուշացել ենք, քիչ մարդիկ են մնացել, ովքեր դեռևս կրում են իրենցում մեր պապերի պարերը: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ գնացել ենք որևէ բնակավայր` հանդիպելու մեծահասակին ու նրանից վերցնելու իր` խնամքով պահած պարն ու, ցավոք, հասել ենք միայն նրա թաղման արարողությանը կամ ինքնահողին: Լավագույն դեպքում կարող ենք ասել, որ պարերի միայն երեսուն տոկոսն ենք կարողացել վերականգնել: Եթե մենք գոնե Կոմիտասի տարեկիցը լինեինք, ապա ավելի հավանական կլիներ մեր պարերի մեծամասնությունը հավաքելը: Իսկ հիմա մեր աշխատանքը նման է խճանկար հավաքելու: Պարերի էլեմենտները միացնելով` փորձում ենք գուշակել, թե ինչ կարող էր լինել իրականում: Եվ որևէ հույս չկա հստակ վերականգնելու այն, ինչ ունեցել ենք երեքից հինգ հազար տարի առաջ: Այսօր մենք շատ ուշացած աշխատանք ենք իրականացնում, հնագետի պես փորձում ենք պեղել վաղուց վրան կավի շերտով պատված, շատ դեպքերում մեռած մշակույթը:
- Մի±թե մինչ Ձեր ոտքի ելնելը ոչ մի աշխատանք չի տարվել ազգային պարերի պահպանման ուղղությամբ, չկա ազգագրագիտական գրականություն:
- Հիմնական գրավոր աղբյուր է ազգագրագետ Սրբուհի Լիսիցյանի թողած ժառանգությունը: Վերջինս ամենաշատ հայկական պարերն է հավաքել` սկսած քառասունական թվականների վերջերից ու ստեղծել է պարերի գրառման համակարգ` կինետոգրաֆիա` շարժումների գրառման համակարգ: Իր գրառած գրքերից բավական շատ նյութեր ենք վերակենդանացրել: Նաև փնտրում ու գտնում ենք գրքերում եղած հիշատակումները` դրանք ևս օգտագործելով պարերի` ոտքի կանգնեցման գործում: Իսկ այդպիսի հիշատակումները, թեև շատ քիչ, բայց հանդիպում են Պերճ Պռոշյանի, Ղևոնդ Ալիշանի աշխատություններում: Բայցևայնպես որոշ պարեր այդ ձևով պարզապես հնարավոր չէ բեմ բարձրացնել, քանի որ պետք է զգալ պարը, շարժումների հերթականությունը դեռևս պար չի կարելի համարել: Պարի ոգին, էներգետիկան է պետք զգալ, ներքին շարժը: Այն պետք է կենդանություն հաղորդի դիտողին, իսկ վերջինս չի ապրի պարով, եթե այն չհուզի, չկռվի, չպատերազմի, չխնդա, հարսանիք չանի:
- Պարո°ն Գինոսյան, Դուք փորձում եք վերականգնել հինը, մինչդեռ այսօր մեծ ոգևորությամբ մշակվում ու որոշակի փոփոխությունների է ենթարկվում երգն ու պարը: Կարծում եք` այդպիսով առավել ժողովրդակա±ն է դառնում մշակույթը, թե± մոռացության է մատնվում հինը:
- Մերօրյա որոշ <երգիչներ> վերցնում են <Քոչարու> երաժշտությունն ու իրենց երգի համար որպես միջնանվագ օգտագործում: Թե° իմաստային, թե° գաղափարական, թե° մեղեդային առումով բացարձակ կապ չունեցող միաձուլումներ են անում: Եթե <Քոչարին> հինգ հազար տարի հայ տղամարդուն կերտելու պար է եղել, ապա ինչպե±ս կարելի է թույլ տալ, որ այսօր անհայտ սեռի ներկայացուցիչն անհասկանալի շարժումներ անի այդ երաժշտության ներքո: Պետք է մշակութային գանձերն ամրագրել պետականորեն: Օրինակ ինչո±ւ պետք է Հայաստանի Հանրապետության օրհներգը երգեն ինչ-որ աստղեր, միգուցե վաղն էլ <Հայր մերի±> հերթն է: Կան ազգային սրբություններ, որոնք, կարծում եմ, պետք է պահպանվեն պետական մակարդակով, միայն համապատասխան հանձնաժողովները թույլ տան այն օգտագործել, վերամշակել: Միգուցե խոսքս շատ է սուր, բայց հույս ունեմ` սթափեցնող է: Նժդեհը <Որդիների պայքարը հայրերի դեմ> աշխատության մեջ գրել է` պատմության մեջ կան ժամանակներ, երբ դաստիարակող սերունդը դաստիարակվողի կարգավիճակում պիտի հայտնվի իր սերնդի կողմից, քանզի հնարավոր է` մեծերի մեջ ստրկամտությունը անբուժելի հետք է թողել, և եթե դու չլինես այն սերունդը, որը պետք է փրկի Հայաստանը, ապա մեր ազգի միակ ճանապարհը գերեզմանատուն տանող ճանապարհն է: Կարծում ենք` հազարամյակներ պահում ենք մեր մշակույթը, մինչդեռ իմ կարծիքով հենց այդ մշակույթն է մեզ պահում: Մաշտոց, Շնորհալի, Նարեկացի, Կոմիտաս, Նժդեհ... այս անունները մեր ազգի հանճարի արտահայտումն են, որոնք կիզակետ են դարձել մեկ անձի մեջ ու պետք է դարեր շարունակ սերունդ կերտեն: Նժդեհի գաղափարախոսության մեջ հայ ժողովրդի հազարամյակների պատմությունն է ամփոփված, այն հայ ոգեղենության այբուբենն է, դրա բանալին: Իսկ այդ գաղափարախոսությունը մեր ազգային ոգին է, որ արտացոլված է մեկ մարդու գրչովԻսկ այն արվեստը, որ ազգ չի կերտում, մշակույթ կոչվելու իրավունք չունի: Մեր պետությունը տնտեսապես զարգացման ճանապարհին է, իսկ մշակույթն ասես անդունդը գլորվող ձնագունդ լինի, որ օր օրի ավելի մեծանում ու արագացնում է իր ընթացքը դեպի անդունքի խորքը: Քանի դեռ այն հատակում չէ, քանի դեռ հնարավոր է կանգնեցնել մեր մշակույթի անկումը, պետք է սթափվել, հակառակ դեպքում` քսան-քսանհինգ տարի հետո կարող է այլևս անհնար լինի ազգային արժեքների վերականգնումը:
- Պարո°ն Գինոսյան, ի±նչ մաղթանք ունեք մերօրյա երիտասարդությանը, հատկապես` գլաձորցիներին:
- Պատմության մեջ ամենամեծ բարենորոգումներն անում են երիտասարդները, ովքեր գիտեն հանդգնել ու դեռ ծանոթ չեն աշխարհի կանոններին: Պատմության մեջ հիմնական զորեղ հայտնագործություններն անում են հանճարեղ, բայց նորահայտ գիտնականները, ովքեր դեռ չգիտեն, թե ինչը չի կարելի: Տարեցների մեջ կարծրացել է <հնարավոր չէ>-ի գաղափարը: Երիտասարդի ներսում եղած մղիչ ուժը նրան տանում է դեպի նորահայտը, դեպի արարումը: Մեր երիտասարդները պետք է կարողանան ազատ լինել` առանց այդ ազատությունը քաոսի վերածելու: Իսկ իրական ազատությունը ճախրանքի զգացողությունն է, արծիվը չի կարող ճախրելու ժամանակ թևերը ծալել, քանի որ իրեն ազատ է համարում: Այդ տեսակ ազատությունը հաջորդ ակնթարթին արծվի գլուխը կփշրի հերթկան ժայռի վրա£ Հայ երիտասարդներին, ազատ ու գիտակցված ճախրանք եմ կամենում:
Էլիզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий