ՍԻՐՈ ՀԱՍԱԿ
ՄԱՄՈւՌ ԵՎ ՔԱՐԱՔՈՍ
(ՆԱՄԱԿՆԵՐ ԱՆԾԱՆՈԹՈւՀՈւՆ)
Այսօր
մի քիչ հիվանդ եմ, կարծես թե ջերմություն էլ ունեմ։ Թվում է՝ նման եմ այն ավերակ վանքին,
միայնակ ու լքված, որին էլ երկյուղածությամբ չեն ծնրադրում։ Զգացի՞ր, նամակս սկսեց ծլարձակել
և նույնիսկ ժամանակից շուտ բողբոջել։ Չես լսում, չես ալեկոծվում, ի՞նչ Է, թողնելու եմ, որ թախիծս
չորանա՞, մամո՞ւռ դառնա։ Իմ վաղվա օրը մշուշոտ է, մանավանդ որ մամուռի մուտիկ ազգականն
է (չգիտեմ՝ քո՞ւյրը, թե՞ եղբայրը) մեզ շատ ծանոթ քարաքոսը։ Այսօը լինելու եմ խենթի
պես, ասելու եմ քնքուշ ու դառը խոսքեր։ Դու նստիր ու մի՛ գրիր, մի՛ ժպտա, իմ կողմը
մի՛ նայիր, փույթ չէ, ես կարող եմ նաև այդպես։ Մամուռն եմ սիրում և ինքս էլ մամուռն
եմ, որը շուտով քարաքոս է դաոնալու։ Ի՞նչ մարդ եմ... Հաճախ, համարյա ամեն օր ավարտում եմ, այդպես
էլ ծարավ ինքնաճանաչման։ Ինձ մի մեղադրիր,
որ սիրում եմ ինձ, որ այնպես, ինչպես դու քո լռությունն ես սիրում, ես իմ նամակներն
եմ պաշտում։ Եվ որ ես մարդ եմ... պիտի խորանամ, սիրեմ բնությունն, աշխարհը։ Սիրեմ նաև
տաղտուկը, ձանձրույթը սիրեմ, նամակներս՝ անարձագանք, անպատասխան, իրենց քնքշությամբ
կամ թեկուզ արդարացի նախատինքով, որ ինձ պիտի հասնեին, բայց չհասան։ Վեհ լինեմ, բարձր
(լեռներից էլ), հասնեմ աստղերին, ողջ տիեզերքը գրկեմ, թաթախվեմ թախիծով աստղային ու
իմանամ, որ էլ չկան մարդկային վիշտ, տրտմություն, երկփեղկված հոգիներ անհույս, կան
միայն երազ-անուրջներ, որ ննջում են մեր մեջ, կա ունայնութլուն և համաշխարհային ոգի,
որը սավառնում է մեր սրտերի վրա՝ բերելով հաճելի անդորր ու անուշ տագնապ։ Թաթախված
տիեզերական թախծի փոշով՝ իջնեմ իմ բարձունքից և վարակեմ նաև քեզ ու ցանկանամ (քիչ է
ասել՝ ցանկանալ, կկախարդեմ), որ իմ սիրելի, պաշտելի Անծանոթուհին չփակվի իր անձուկ
սենյակի չորս պատերի մեջ։ Բայց դա էլ քիչ է, ուզում եմ, որ դու մութ գիշերով, ոտաբոբիկ
ու մենակ բարձրանաս լեոները։ Այն լեռները մագլցես, որտեղ հաճախ ես եմ լինում։ Ուզում
եմ գիժ ու խելառ չարաճճի լինես այդ գիշեր։ Ոտքերդ՝ արյունլվա, ամբողջովին փշակոլոր
(ոչինչ, հետո այդ անպատկառներին կհեռացնեմ քեզնից), բայց դու ցավ չզգաս, շարունակես
վերելքդ՝ արհամարհելով և՛ ահ, և՛ դող, փուշ ու մացառ։ Դու իմ սարերի անխոս ու զսպված
միայնակությունը կզգաս, կզզաս, թե ինչպես է լեռը տնքոցով շնչում, ինչպես է նա կարոտ
մարդկանց շշուկին, ոտնաձայնին անգամ, գիշերային ուրցի բուրմունքն ըմբոշխնես ու համբուրես
քարայծների ցողաթաթախ հետքերը թարմ։ Եվ ահա լեռան գագաթին ես։ Այնտեղից արհամարհանքով
կնայես այն տանը, զզվանքով կվերհիշես փողոցն այն, որտեղ ամեն օր քայլում ու ապրում
ես։
Ռադիոն,հեռուստացույցը,
քաղաքականությունը՝ թե՛աջը, թե՛ձախը... Բոլորից անխտիր կխորշես։ Դու անշուշտ վերելքից
հոգնած կնիրհես և քաղցր երազներով պարուրված՝ կննջես։ Երազում էլ քո սրտամոտ աստղի
հետ կզրուցես մեղմիկ, ու կցրվեն հոգուդ ամպերը մութ, սրտիդ կնճիռները կբացվեն ծալ-ծալ,
ու առանց ցավի, ինչպես արևածագ կամ գիշերամուտ։ Երազիդ մեջ կլինես փոքրիկ, աշխույժ
ու թռվռան մի աղջիկ,կալվածքներով բյուրավոր Կալվածքներ, որոնցից մեկի անունը Տրտմություն
է, մյուսինը՝ Անհուսություն, երրորդինը՝Մ իայնաթյուն...), իսկ երբ արևի շողերն առաջինն
սկսեն խատուտ տալ ու փայլել, դու արագ, շատարագ կմոռանաս, անխնամ ու անմշակ կթողնես
Կալվածքները քո։ Թող այնտեղ փուշն ու տատասկը բուսնի. չէ՞ որ կախարդ եմ ես։ Եվ վերջապես,
համառ մի ցանկությամբ ուզում եմ, որ ի լուր բոլոր աստղերի, համայն տիեզերքի գոչես,
որ դու կին ես քո նախաստեղծ մաքրությամբ, չհայտնաբերված մոլորակ, չպեղված մասունք,
լազուրեր կինք և անպայման մամուռ և ոչ երբեք՝ մեղկ, կիրք, փշրված ժպիտ, հանգած լուսատու...
Ոչ ոք չի կարող ասել, թե ես գալիս եմ հեռվից կամ հեռանամ ինչ-որ տեղ։ Ես լեռներն եմ
սիրրում վճիտ ու անխախտ սիրով։ Եվ ոչ ոք ինձ չի հասկանա, որովհետև նրանց գագաթին եմ
ինձ բարձր զգում, որովհետև ես ինքս լեռն եմ։
Բարի գիշեր...
Բարի գիշեր...
***
Նորից աշան է,տ խրում եմ։ Մենակ էի ինքս իմ հանդեպ,
չօգնեցիր, ափսոս, լուռ դիտում էիր իմ գահավիժումը։ Սակայն չպիտի վհատվեմ, կպաշտեմ կանանց,
որպես չմատնահարված մասունքների, կանեմ անկարելին՝ կհամբուրեմ ժպիտը, ծիծաղն անառիթ,
իսկ թե թախծեն հանկարծ՝ կցնցեմ ուժգին, ինչպես ծառերն են ցնցում, երբ նրանց վրա պաղձյունն
է նստում։
Այնտեղ, որտեղ ապրում ես, գերող է բնությունը։
Ես տեսել եմ, թե ինչպես է լեռնային գետակը սարերից գլորվում, գոռալով խլացուցիչ ճիչերով...
Մինչև իսկ գետն է բողոքումիր ափերի նեղությանից։ Հաճախ եմ լինում այդ մթնատեսիլ կիրճում,
և խոհերս մի անուղեկցորդնեն իմ։ Ինչո՞ւ, երբ մարդը մեկ-երկու տարի մենակ է մնում, կքվում
է տառապանքի ու անհուսության բեռիտակ, իսկ նշենին այս նուրբ, լեռները սրագագաթ, դարերով
են մենակյաց ու կանգնած են անվրդով, հպարտ, անտրտունջ։
Եթե,դու իմ խոհերնին համընթաց ես,
կառարկես երկչոտ՝ «գարնան հալոցքի հետ ջերմ, լեռները սանրում են փրչոտ լանջերնիրենց,
և քո քույրերի սուրբ աճյունները փտում, սնուցում են լեռներին ուժահատ։ Եվ դրանից հետո
մամուռից կախված կապույտ արցունքը ծորում է ցած (ա՜խ, ձմռան մրրիկն է բքախեղդ արել
քույրիկներին իմ մոլորված, ձորակներում ձյունածածկ)։ Դրանք էլ հենց լեռների հենքն ու մորմոքնեն»։
Դու հիմաքնած կլինես երազներով անպարունակ
ու չես զգա, որ աշունն իր թաց դնչով կհոտոտի վարսերդ խարտյաշ։ Անցած ձմռանից մի մեծ,
հսկա փաթիլ ունեմես պահած և շատ եմ ուզում դնել քո թարթիչների վրա, որ երազներդ թեթեությունն
ու մաքրությունն ունենան փաթիլների։ Գույների խաղն է թրթռում իմ շուրջ, նարնջագույն,
վառվռուն մեղեդիների շրշյուններն են տարածվում ամենուր։ Աշունը ցնորվել, իր տնից վտարվել,
փախել, ինձ է ապավինել։ Ես ու նա բախտակից ենք նաև և, որպեսզի քեզ չարթնացնենք, չցեխոտենք
ճերմակ երազներիդ էջերը, քաշվում երկյուղով, սահում ենք դեպի լեռներն անհնազանդ ու
մաղթում ենք քեզ՝բարի գիշեր...
***
Թե ինձ հարցնեն, թե կյանքում ես ի՞նչն եմ ամենից շատ սիրում, ի՞նչն է հրճվանք, հաճույք պատճառում ինձ, ես կասեմ տարերքը։ Ամպրոպ ու կայծակ, ջրհեղեղ, կարկտախառը քամի։ Այս ամենի մեջ՝ որոտը, շանթը։
րբ ամպերի սև ծալքերն են կուտակվում գլխիս վրա, խածել են ուզում մի փոքրիկ ծվեն, ուզում եմ խուտուտ տալ նրանց կամ հունցել, սարքել մի մեծ թթխմոր ու այդ նշխարքից մաս-մաս բաժանել բոլոր նրանց, ովքեր, անշուշտ, ունեն ամպի կարոտ։ Եվ քանի որ խորշակաբեռ ամպերն այդ սև դեռ չեն խոժոռվէլ, կշանթեն մի
պատառ ևս ու կպահեն որպես սպանգ՝ լվանալու հուշերիդ խոնավ և մամռոտ փոշին։ Երբ ամպը գոռզոռում է խռպոտ, հետո հետևում կայծակն ահարկու, հզոր ճայթյունով, ինչպես նախատինք, շառաչուն ապտակ, չգիտեմ ինչու, հրճվում եմ, ժպտում ինքս ինձ։ Ճիշտ է, մի քիչ տագնապահար եմ անհասկանալր դողով, բայց զգում եմ, թե կուրծքս ինչպես է ուռչում, հևում այդ ալեկոծումից։ Եվ եթե հեռանալ է պետք կյանքից «պատահական դիպվածով՝ ավտովթարից, էլեկտրահարումից ուխտադրուժ կամ ջրասուզվելուց»...
Ես ի՞նչ գիտեմ տարաբնույթ ու թաքնված որոգայթներից՝ կուզեի, կերազեի կայծակնահար լինել անդունդի քիվին կառչած, հողմածեծ կուրծքս երկնքին պարզած։ Եվ միայն այդ ձևով և միայն այդ կերպ։ Այնքան կուզեի, որ դու իմ քույրը լինեիր, քեզ կպատմեի իմ սիրած աղջիկների մասին վայրի, կզգայի, ինչպես են դողում, սվսվում քամու, անձրևի, ամպրոպի պահին։ Նրանք են՝ Արոսենին, Գիհին ու Նշենին նուրբ, իմ մշտական, անբաժան քույրերը հնուց։ Եվ երբ հեռվից քո մատներն եմ փայփայում ու կարոտում անվերջ, քո հմայիչ ձեռքերը չեն բնավ և ոչ էլ գլուխդ է քնքշորեն հակված իմ կրծքին։ Նա է, որ մերթ երևում է ինձ Նշենու տեսքով, մերթ՝ Անծանոթուհու, Օտարերկրացու։ Նա կար դեռ քեզնից և այն մեկից էլ, իմ առաջին սիրաց էլ առաջ։ Այդ նրան եմ հղում գիժ ու համառ նամակներն անվերջ։ Չթխպել, չամպրոպել, ուրեմն՝ սպանե՞լ... Իմ մեջ ծնվել է նա, ինձ հետ էլ թող հեռանա...

«Գիտության, արվեստի և կրոնի հետ մեկտեղ,
սերը նույնպես աշխարհաճանաչման եղանակ է»։
Ա. Ռապպոպորտ
Կդառնամ ցասկոտ, ծառս կլինեմ ու կփշրեմ առագաստներ հուսատա, կխորտակեմ բազում նավեր անմոլոր կոհակներով կապտաժեռ։ Իսկ այսօր, հենց հիմա, հեռո՜ւ, հեռավոր շչակների սայլը սիրտս շաղափել և ծխնելույզների արտաշնչած սև մուրը պատել, մթարել է աչխերն իմ ծավի։
Եվ նամակներս խեղճ, մոլորված, մանկան պես բողբոջ, կշտամբանքներիդ խրձերը կլլած (նաև նրանք, որ խարիսխ են ձգել, հանգրվանել քո մոտ ու քա՜նի՞, քանիսը դեռ նոր էին կոկոն), հիմա լեզուներն են հանում իրենց, ծաղրում ու խայթում։ Ո՞ւր են, սիրելիս, երգերն իմ թախծահյուս, տողերս տարտամ, թե՞ արդեն խունացել, խոշտանգվել են ժամանակներից մեր գոսնական։ Ճայերն էլ թռչում են ջրերիս վրա ու վայում անվերջ, բանից անտեղակ։ Մինչդեռ ինձ թվում էր, երբ չեն սիրում, գետերն իրենց հունը պիտի փոխեն ու հոսեն վարից վեր։ Եվ հողագունդն, այս սիրասթափություններիս, տվայտանքներիս բեռը շալակած, իր իսկ գլխապտույտից դուրս պիտի գա ծիրից։ Եվ կանանցից այնմեկը, որի անունն էլ չգիտեմ, երկյուղածությամբ անունս կտար ու կասեր, որ իր նրբանուրբ մատները մախմուրյա՝ այդ ես, միայն ես պիտի շոյեմ։ «Ես տառապել եմ...», վերջին շշունջդ այս էր, այնպես ինքնաբավ, այնպես անկարոտ։ Գիտեմ, սիրելիս, ու հավատում եմ, բայց ինձնից քո մեջ չմնա՞ց ոչինչ։ Ոչ նամակներիս հրետակոծությանից՝ տեղատարափ ու հեռահար, ոչ պատսպարումից իմ անխրամատ, տառապանքներից գիշերազբոս՝ չմնա՞ց ոչ մի նշույլ, ոչ մի խլյակ... Եվ ես սոսկում եմ, այո, այո՜, շատ եմ վախենում վտանգից դիպահաս, որ հանկարծ լողարկես դեպի ինձ նավով վեհապանծ, և ես, ինչպես մի խարակ օվկիանում դավադիր գամված, ժեռոտ ու չեչոտ ափերով իմ բիրտ, չբախվեմ, չծակծկոտեմ իրանդ քնքուշ։ Եվ եթե, եթե նամակով իմ այս գրկագերող ու տաք մի փոքր «ձեղ» էլ կարողանամ պոկել, հալեցնել հսկայական սառցաբեկորից այն, որ քո մեջ Է սեպված, ուրեմն, զուր չէ, ուրեմն՝ նամակաշինության մեջ գուցե չխամրե՞մ։ Ու ինչքան էւ անիմաստ գայթեմ խճոտ ու փշոտ կյանքիս ոլորաններում, ինչքան էլ նշավակես, խոցոտես խոսքերով քո ժանտ, մեկ է, դառնություններիս մոխրամանում հուշերի գլանակը չեմ մարի երբեք, երբե՛ք, և երբ տողերիս տապից, երգերից իմ տագնապահար սիրտդ տոչորվի, կշոգիանամ ու կանձրևեմ ու կթափվեմ ինչպես մաքրուր, մաքրուր արցունք…
Բարի Գիշեր…
(Շարունակելի)

Խաժակ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий