<Սերն ամենասխալ
մեկնաբանված փիլիսոփայությունն է>
Հայտնի դերասանուհի Շաքե Թուխմանյանի և ռեժիսոր Ժան Նշանյանի որդին, գնելով բնակարան Երևանում, նպատակ ունի հեռվում ապրող, սակայն հաճախ հյուրախաղերով Հայաստանում լինող ծնողներին <բնակեցնել> այստեղ:
- Եվ ոչ միայն ես, ծնողներիս էլ <տնավորեցի> Հայաստանում: Նրանք էլ ուզում էին մի փոքրիկ անկյուն ունենալ այստեղ, բայց հապաղում էին: Նրանք չէին էլ պատկերացնում, որ ես կարող եմ նման հակում ունենալ դեպի Հայաստանն ու տուն գնելով տեղափոխվել (Արմանն այժմ բնակվում է էլիտար շենքում գտնվող ոչ այնքան մեծ, բայց շատ հարմարավետ բնակարանում): Ինձ նույնիսկ մտերիմներս ասում են` դու կարծես մի քիչ շեղվածություն ունես. ամբողջ աշխարհը երազում է Ամերիկայի քաղաքացիության, հիմնական ու եկամտաբեր աշխատանքի, Հոլիվուդում ապրել-ստեղծագործելու մասին, իսկ դու, ունենալով այդ ամենը, անցնելով դերասանական հիանալի դպրոց, տեղափոխվել ես Հայաստան:
- Եվ իսկապես` ի±նչն է Ձեզ բերել Հայաստան:
- Ես մի քիչ շեղված եմ դեպի ճակատագիր ասվածը, դեպի Աստված: Լինելով շատ զգայուն մարդ` թույլ եմ տալիս իմ ներքին աշխարհին տնօրինել ինձ` փոխանակ ես տնօրինեմ իրեն` ելնելով նյութական շահերից: Մարդիկ, ովքեր չեն եղել Ամերիկայում, Եվրոպայում, մյուս` չակերտավոր ասած` զարգացած երկրներում` կարծում են` հարյուրդոլարանոցները Դիսնեյ լենդում ծառերից կախված են: Իրականում այդպես չէ: Մարդու համար ամենից կարևորը լավ շրջապատ ունենալն ու գործում հաջողված լինելն է: Ինձ համար բոլորովին կարևոր չէ` ես Հայաստանի± օպերայում եմ երգում, սերիալում խաղում, թե± հոլիվուդյան ֆիլմերում նկարահանվում: Լավ դերասանն ամեն տեղ միևնույն կերպ է խաղում, որովհետև նրա մասնագիտական զարգացածությունը թույլ չի տալիս, որ ինքն այլ կերպ խաղա:
Լինելով հաջողված երիտասարդ դերասան Հոլիվուդում, ունենալով կինոյի, էկրանի փորձ` ես եկա Հայաստան` սովորելու Բարսեղ Թումանյանի մոտ: Ասել է թեª օպերային արվեստը կանչեց-բերեց ինձ հայրենիք: Միգուցե շատերը զարմանան, բայց ես վստահեցնում եմ` Հայաստանում լավ օպերային արվեստ գոյություն ունի: Սկզբում կարծում էի` երկու տարով կգնամ Եվրոպա, կսովորեմ այնտեղի լավագույն ուսուցիչների մոտ ու արդեն իբրև լավ օպերային երգիչ կվերադառնամ: Ինձ կրկին կընդգրկեն կինոյում ու իմ դերասանական շնորհքը չի տուժի: Բայց օպերան այնպես կլանեց ինձ, որ մինչև <Եղբայրներ> սերիալում նկարվելս ութ տարվա ընթացքում միայն մի ներկայացման մեջ եմ ներառված եղել, ութ տարի հեռու էի թատրոնից, բեմից:
- Դուք ծնվել ու մեծացել եք մի ընտանիքում, որտեղ բոլորն արվեստի ներկայացուցիչներ են` երգիչ, ռեժիսոր, դերասան: Ստացվում է` ճակատագիրն ի±նքը որոշեց Ձեր ապագա զբաղմունքը, մասնագիտությունը:
- Մարդու կայացման գործում կարևոր նշանակություն ունի նրա ի ծնե ունեցած որակը, սերմը, որ ցանվում է, և հողը, որում պետք է արմատ գցի այն: Լավ սերմը պետք է լավ միջավայրում ցանել, հակառակ դեպքում դժվար թե լավ արդյունք տա: Ամեն բան միահյուսված է: Իսկ տունը, որտեղ ես մեծացել եմ արվեստի մի օրրան էր, որի պատուհաններից արվեստը դուրս էր ծորում: Իմ ծնողները մեկնելով միացյալ նահանգներ` 1983 թվականին ստեղծեցին Վարդան Աճեմյանի անվան թատերախումբը, որ գործում է մինչ օրս: Երկրում թատերախմբեր շատ կան, որ այսօր ծնվում, վաղը` փակվում են, իսկ մերը, շնորհիվ ղեկավարների ու դերասանների մեծ նվիրվածության, կարողացել է նույնիսկ շատ սուղ պայմաններում այսքան տարի գոյատևել, ներկայանալ ոչ թե երկու, երեք հարյուր, այլ շատ ավելի մեծ թվով հանդիսատեսի առջև: Մեր տանն ամեն օր թատերական ներկայացումների փորձեր էին տեղի ունենում: Սենյակի գույքը տեղափոխվում էր ու տարածքը վերածվում էր դերասանների ստեղծագործական միջավայրի: Ես չէի կարող նստել ու հեռուստացույց նայել, քանի որ բազմոցն այդ օրը հնարավոր է օգտագործվեր օրինակ որպես <Մեծապատիվ մուրացկանների> բեմ: Ու այդ խառը տան մեջ մայրս չէր կարողանում հետևել, որ ժամանակին հաց ուտեմ, քնեմ: Ես թաքնվում էի որևէ անկյունում ու նայում, թե ինչպես են իրականանում փորձերը: Ես մեծացել եմ թատերական միջավայրում:
- Ձեր ծնողների հետ պրոֆեսիոնալ բեմում եղե±լ եք:
- Շատ: 6-7 տարեկանում խաղացի իմ առաջին` մուրացկանի դերը: Հորս բեմադրած ներկայացումն էր, որից հետո նրան ասացի, որ չեմ ուզում մուրացկան դառնալ:
- Իսկ բեմ բարձրանալու ցանկությունն ո±ւմ էր պատկանում` Ձե±զ, թե± ընտանիքին:
- Ծնողներս երբեմն նույնիսկ խանգարել են թատերարվեստ մուտք գործելուս, միայն տատիկս` Աննա Նշանյանը, նույնիսկ երբեմն գումար էր առաջարկում, որ իր հետ որևէ միջոցառման ժամանակ երգեմ:
- Արմա°ն, կա տարածված կարծիք, ըստ որիª Ձեր հայրն իր ներկայացումներում գլխավոր դերերը միայն կնոջը` Շաքեին է վստահում: Մյուս դերասանուհիների մոտ դա դժգոհությունների ալիք չի± բարձրացնում:
- Մայրս` Շաքե Թուխմանյանը շնորհքով դերասանուհի է և, կարծում եմ, նույնիսկ իմաստ չկար, որ ռեժիսոր հայրս այլ դերասանուհի փնտրեր իր ներկայացումների համար: Ու եթե 1984թ. Լոս Անջելեսում հայաստանյան լեզվով խոսող որակյալ դերասանուհի ունես, ուրեմն ինչո±ւ ուրիշին փնտրել: Մայրս պայմանագիր ունի հորս հետ, համաձայն որի` նա չի խաղացել ուրիշ որևէ ներկայացման մեջ: Բացի այդ` անեն ամուսին մտածում է իր ընտանիքի մասին:
- Օտարության մեջ ապրող ու ստեղծագործող հայերի թիվն անհաշվելի է, ըստ Ձեզ` ի±նչն է նրանց առավել ստեղծագործ դարձնում: Միգուցե կարո±տը:
- Մեր հանճարները սնունդ են առել հայրենիքի լեռնային օդից ու ջրից: Հայաստանում շատ ուժեղ էներգետիկ դաշտ կա, որը զգալու համար երկու նախապայման է անհրաժեշտ. պետք է չափազանց զգայուն լինել և դուրս գալ երկրից. այդժամ անպայման կկարոտես Հայաստանդ: Նույնիսկ մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով վիրավորված են հեռանում երկրից, կրկին կարոտում են այն: Ոչ ոք երբեք չի կարող ասել, թե հատկապես որ մասնիկն է կարոտում Հայաստանի: Կարծում եմ` դա հենց մարդկանցից բխող էներգիան է:
- Հիանալի կրթություն, սիրված աշխատանք, թվում է` վաղուց ընտանիք կազմելու ժամանակն է: Մի±թե դեռ զբաղված չէ Ձեր սիրտն ու չեք պատրաստվում ամուսնանալ:
- Ինձ համար ընտանիքը` կինը, երեխան սրբություն են: Եվ նախքան այդ քայլն անելը պետք է լուրջ պատրաստվել: Ես դեռ չեմ կարող կրել այդ սրբության ծանրությունը, քանի որ դեռ ուզում եմ շարունակել ապրել իմ <ջահելական> կյանքով: Միայն սեփական էգոն բավարարելու համար չարժե երեխա լույս աշխարհ բերել ու ծնողներիդ աչքը փակել: Արդյո±ք ճիշտ է գիշերը ցանկալի կնոջ հետ անցկացնելն ու միայն առավոտյան տուն վերադառնալը: Ես դա ճիշտ չեմ համարում: Կինոյի ու թատրոնի լուրջ դերասանը չպետք է թույլ տա, որ իր հոգու դանակը կորցնի սրությունը: Մի բան, որ հաճախ պատահում է ցավի, դժբախտության, կռվի, սիրո, երջանկության ու այլնի պատճառով: Չեմ ուզում ուրիշին ստիպել ապրել իմ կյանքով: Իսկ եթե ամուսնանամ արվեստագետի հետ, ու նա էլ իր առաջվա կյանքով ապրի… մենք չենք կարող համատեղ երջանիկ կյանք ունենալ: Ուրեմն այս պահին ես մենակ կլինեմ ու, երբ կհասունանա ժամանակը, իմ կյանքի գրքի այդ հատորի ժամանակը կլինի, ես կգտնեմ իմ կողակցին, կարծում եմ` կյանքն ինքը կողքս կկանգնեցնի տվյալ անձնավորությանը:
- Հայ ծնողներին հատուկ է երեխաներին ստիպել, հորդորել ամուսնանալ, իրենց թոռնիկներ պարգևել, ինչպես Ձեր խոսքից հասկացաª Ձեր հայրն ու մա±յրն էլ չեն զիջում իրենց այդ ցանկությամբ£
- Կարծում եմª բոլորի ծնողներն են սպասում դրան, քանի որ դա բնազդ է: Մենք չգիտենք թե ինչու ենք ուզում ամուսնանալ, ինչու ենք ուզում երեխա ունենալ, հոգալ մի մարդու մասին, որը դեռ երեք օրական է, չենք ճանաչում, բայց պատրաստ ենք մեռնել նրա համար: Իրականում մենք ամեն բան մեզ համար ենք անում: Իսկ ես ուզում եմ, այնպես հասունանա ժամանակը, որ երեխային լույս աշխարհ բերեմ իր համար, նրան հատկացնեմ իրեն անհրաժեշտ ժամանակը: Նա չպետք է ինքն իրեն մեծանա, ու դու չզգաս այդ մեծանալը: Ուզում եմ շունչս փոխանցել նրան, ուզում եմ նրան սովորեցնել` <տղա°ս, աղջի°կս, մի° տրորիր այն խոտը, որի վրայով քայլում ես, ապրի°ր տիեզերքին համահունչ: Դա քեզ ներդաշնակություն կբերի>£ Ուզում եմ, որ նա ծնվի ու ես իրեն տամ այն ամենը, ինչը կուզեի, որ փոքր տարիքում ինձ տված լինեին ծնողներս: Իսկ իմ ծնողներն այնքան զբաղված էին իրենց արվեստով, իրենց Ամերիկայով, որ նոր երկիր էր, որին դեռ պետք էր հարմարվել, նվաճել: Ես չեմ ուզում նրանց պես ապրել:
- Արմա°ն, կարծում եք` կա± սեր առաջին հայացքից:
- Ես ամեն օր արթնանում եմ այդ հույսով, որ հանդիպելու եմ մեկին ու առաջին հայացքից սիրահարվեմ:
- Իսկ հնարավո±ր է սիրել պլատոնական սիրով, այն հասո±ւ է հասարակ մահկանացուներիս:
- Պատկերացրեք` մենք չունենք աչքեր, չունենք ականջներ և այլ մարմնի մասեր, մի±թե չենք սիրի մեր կողակցին: Եթե չունենայինք ու սիրեինք, ապա վստահ կարելի կլիներ ասել` սիրում ենք: Իրական սերը երկու տարբեր էներգիա կրող մարդկանց գոյությունն է միևնույն տեղում, իսկ եթե այդ երկուսն անհամատեղելի են, ուրեմն ոչ իրական սերը պարզապես կվերանա` հանգելով ֆիզիկական արդյունքի: Սերն աշխարհում ամենասխալ մեկնաբանված փիլիսոփայությունն է:
- Առիթ ունենալով ապրել տարբեր ժողովուրդների երիտասարդների հետ` հնարավորություն ունեք համեմատելու նրանց ու մեզ` հայերիս: Ի±նչ ունի հայ երիտասարդը տալու աշխարհին ու ընդօրինակելու նրանից:
- Աշխարհի բոլոր երիտասարդները սովորելու շատ բան ունեն, մենք բոլորս շեղվել ենք դեպի բարին տանող ճանապարհից ու յուրաքանչյուրս մեր պատճառով չենք ցանկանում վերադառնալ դեպի ճշմարիտ ուղին:
Էլիզա
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий