էլ կարիք ունի աղբահանության



Իսկ
օրեր անց էլ համացանցում տեսանյութ տարածվեց <Երեխաները Ձմեռ Պապիկից մաքուր եթեր են ուզում> խորագրով: Այս անգամ կազմակերպիչները իրենց խոսքը հասանելի դարձնելու համար դիմել էին երեխաների օգնությանը:
<Առաջարկը
պահանջարկ է ծնում>. հայտնի կանոն, որով ղեկավարվում
են շուկայական տնտեսությունները: Այդ կանոնին կարծես հետևել ցանկանում են նաև մեր հեռուստաընկերությունները, քանի որ այն հարցին, թե ինչո±ւ օրինակ բարձրաճաշակ երաժշտության փոխարեն եթերով ավելի շատ կարելի է լսել ցածրորակ, <ռեստորանային>, ավելի շատ թուրքական և ադրբեջանական մուղամ հիշեցնող երաժշտություն, ոլորտի պատասխանատուները պատասխանում են. <Դե մարդիկ դա են պահանջում, դա են ուզում լսել>: Նույնը նաև ֆիլմերի, հաղորդումների հետ կապված: Ստացվում է ª մեր հասարակությունն այդքան անճաշակ է: Ոլորտի հարգելի պատասխանատուներ, եթե մեղավորը հասարակությունն է, որ բարձր ճաշակ չունի, ուրեմն Դուք ուղղորդեք նրանց, եթեր հեռարձակեք արժեք ներկայացնող երաժշտություն, ֆիլմեր և հաղորդումներ:
Հավասարակշռված գին. շուկայական տնտեսության հետ կապված ևս մեկ տերմին, որով անվանում են այն կետը, երբ պահանջարկի քանակը հավասար է առաջարկի քանակին: Տնտեսության համար ամենաշահավետ տարբերակն է: Իսկ սա նշանակում է, որ առաջարկն ու պահանջարկը սեղմ փոխկապակցված են և պահանջարկը առանձին չի գործում: Եթե պայմանականորեն հասարակությանը անվանենք <Պահանջարկ>, իսկ հեռուստաընկերություններին <Առաջարկ>, ապա կտեսնենք, որ այդքան տարածում գտած անճաշակությունն ու անորակությունը <Առաջարկի> արդյունքն է, այլ ոչ թե <Պահանջարկի>: Ինչո±ւ… Որովհետև հասարակությունը չի կարող պահանջել այն, ինչ չի տեսել, այլ կարող է համակերպվել տվածի հետ կամ ընդունել այն: Կլինեն նաև այնպիսիք, ովքեր ընդհանրապես կհրաժարվեն տվածից և կփորձեն գտնել ավելի արժեքավոր մի բան, սակայն իրենք իրենց համար, կլինեն նաև այնպիսինները, ովքեր նաև կբարձրաձայնեն, կբողոքեն, որ չեն ուզում ընդունել այդպիսի անճաշակություն:
Այդքան
շատ եթեր հեռարձակվող մաֆիոզ կյանքը նկարագրող ֆիլմերի առկայությունը բացատրվում այսպես` <Ցույց ենք տալիս, որ դա վատ է>: Բայց լինենք անկեղծ և փաստենք, որ ասվածը հեռու է իրականությունից: Մինչդեռ 6-ամյա երեխան բառ առ բառ կարող է կրկնել սերիալում հնչած գռեհիկ արտահայտությունները, մինչդեռ 16-ամյա դեռահասը ընդօրինակման արժանի է համարում այդպիսի հանցագործների կերպարներ, ուրեմն այդքան <քրտնաջան> աշխատանքը չի հասնում իր նպատակին: Փոխարեն կրիմինալ հանցագործների մասին սերիալներ, ֆիլմեր նկարահանելը, ավելի լավ է ֆիլմեր նկարահանել մեր ազգի խոնարհ հերոսների մասին, ում կյանքի գնով մենք այսօր ապրում ենք անկախ Հայաստանումª Մոնթե Մելքոնյան, Վարդան Ստեփանյան (Դուշման Վարդան), Լեոնիդ Ազգալդյան, Վիգեն Գրիգորյան… Նրանք շատ են… Մյուս հերոսների անուններն էլ իմանալու համար բավական է այցելել Եռաբլուր պանթեոն: Յուրաքանչյուրը մի պատմություն, յուրաքանչյուրի ապրած կյանքն ու սխրագործությունները մի ֆիլմի սյուժե:
Իսկ
մեր հերոսուհինե±րը… Էլմիրա Աղայան, Նաիրա Իսրայելյան, Սուսաննա Գալստյան… Նրանք են իրական հայ կնոջ իդեալները, այլ ոչ թե մերօրյա սերիալների կերպարները, ում նայելով անհասկանալի է թե ինչ դրական բան պետք է սովորի երեխան:
Շրջեք
հայ պատմության էջերը և կգտնեք ֆիլմերի, հաղորդումների համար բազմաթիվ սյուժեներ: Դե իսկ եթե ավելի թեթև մի բան եք փնտրում, պարզապես ձեր կողքը նայեք` կգտնեք անհավանական թվացող, բայց իրական պատմություններ, օրինակª թե ինչպես հաշմանդամը կարող էր Արարատ լեռը բարձրանալ: Մեզ շրջապատող աշխարհն այնքան լի է գույներով ու հետաքրքիր երևույթներով, որոնք հնարավոր չէ չնկատել:
Իսկ կյանքի անարդարությունն ու մռայլ կողմերը մեր
երեխաները դեռ հասցնելու են տեսնել: Ու որպեսզի արժանի ձևով կարողանան հաղթահարել այդ ամենը և չկորցնեն իրենց անհատականությունը, իրենց ազգային պատկանելությունը` եկեք ճիշտ դաստիարակենք նրանց: Հեռուստաեթերի միջոցով ցույց տանք, թե որն է արժեքավորն այս կյանքում, ինչ է բարձր ճաշակը, ովքեր են մեր օրերի հերոսները, ումից պետք է օրինակ վերցնել:
Անի ԱՎԵՏԻՍՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий