пятница, 23 марта 2012 г.

Մեծերը և կանայք
  
Նամակներ՝ տարբեր հասցեներով

…երկու կանայք, իմանալով մեկը մյուսի գոյության մասին, հանդուրժել են իրար, ավելինª շարունակել լինել Տերյանի կյանքում
<Սուսաննա Պախալովան առանց հարժեշտ տալու բաժանվեց ամուսնուց>. այսպիսի նախադասությամբ սկիզբն առանձնապես ընթերցանությունը շարունակելու ցանկություն դժվար թե առաջացնի£ Բայց միշտ էլ գտնվում է մի բայց. վերջակետը փոխարինվում է բացահայտյալի քթից կախված բութով, և փոխվում է ամեն ինչ. <Սուսաննա Պախալովան առանց հարժեշտ տալու բաժանվեց ամուսնուցª Վահան Տերյանից>£ Ու հարցերը հերթի են կանգնումª պատասխան ստանալու£ Սակայն, ինչպես տան մեծերն են այս կամ այն առիթով ասում, այս գործը հանգիստ է սիրում£ Ուրեմնª սկիզբըª սկզբից£
Տերյանը Մոսկվայում էր£ Ուսանում էր£ Հիշենքª նախ  Լազարյան ճեմարանում (1899-իցգիշերօթիկի կարգավիճակով, այսինքն հագնում էր <կազյոննի> շորեր ու կոշիկներ, դասի գալիսª առանձնապես աչքի չընկնելով բացառիկ ընդունակություններով£ Ինչպես ճեմարանական դասընկեր Պ. Մակինցյանն է հիշում, <դա մի սովորական գիշերօթիկ սան էր, օտարներից խուսափող, անծանոթ մարդկանց մոտ քաշվող, հակված մենության մեջ որոճելու կյանքից ու գրքից ստացած տպավորությունները£ Սովորական էր նրան տեսնել մենակ ճեմարանի երկար կորիդորներում կամ այգում, որտեղնա սուզվում էր իր կյանքի երազի մեջ£ Կարելի է ասել, որ դա նյարդային նուրբ կազմի տեր մի տղա էր>, ով, դարձյալ հիշենք, հետագայում (1906-ից) սկսում է մեծ լրջությամբ ու պրպտումով  ռուսաց լեզու և ռուս գրականություն ուսումնասիրել Մոսկվայի կայսերական համալսարանումª արդեն հաստատուն համոզմունքներով, գրականագիտական ձևավորվող ճաշակով, քաղաքական կրքերով…. քաղաքական կրքերովու նոր-նոր ծաղկող թախծաբույր պոեզիայով….Ճեմարանիª մարդախույս, սուսուփուս, օտարի աչքից քաշվող սանը դարձել էր մարդամոտ, խոսկան, օտարի աչքից չքաշվող  հասարակական-քաղաքական գործիչ, որ ձեռքն ընկած թղթի վրա հանգավորված տողեր էր գծումª ճշմարիտ բանաստեղծի հավատամքով ու տաղանդով, ճանապարհ դնում հին սերերին և ճամփա փռում նորերի համար….նամակներ նոր հասցեներով, տաք սիրով ու նորելուկ խոստովանություններով, զմռսված տպավորություններով, տղամարդկային թրթռացող կարոտով….<Սիրելի°ս, ե±րբ եք գալու Մոսկվա£ Շուտ եկեք, ես Ձեզ անհամբեր սպասում եմ£ Հենց գաք, մենք նույն օրը կհանդիպենք£ Ինձ թվում է արդեն 100 տարի ձեզ չեմ տեսել£ Համբուրում եմ…>, <Սիրելի°, սիրելի°, Անտենկա, ես ձեզ այնպես եմ սիրում.> այս տողերը 1912 թվականիª   միևնույն հասցեին ուղղարկված (իսկ այս հասցեն արդեն վաղուց էր <զբաղված> Վահան Տերյանից ստացվող ծրարներով) նամակներից են£ 1912 թվական£ Իսկ սա նշանակում է, որ Տերյանն արդեն ամուսնացած էրª մեկ տարի և բնավ էլ ոչ նամակների հասցեատեր Անտենկայի հետ£ ՈւրեմնԱյո°, միաժամանակ երկու կին ª Անթառամ Միսկարյանª նույնն ինքը Անտենկա (Տերյանն այդպես էր սիրում անվանել նրան) և Սուսաննա Պախալովաª Տերյանի  օրինական կինը£ Եվ ինչպե±ս է ստացվել, որ երկու կին, իմանալով մեկը մյուսի գոյության մասին, հանդուրժել են իրար, ավելինª շարունակել լինել Տերյանի կյանքումª ամեն մեկն իր  յուրօրինակ խորամանկության հնարքներով, ամեն մեկը սիրելու իր յուրօրինակ տարբերակովԻսկ Տերյանի կյանքում Սուսաննայից առաջ էր Անթառամըª երկար հյուսքերով, անմեղ հմայքով£ Ծանոթացել էին Մոսկվայի հայկական եկեղեցու բակում, ուր հասել էին, ոչ ավել ու ոչ էլ պակաս, նույնª 17 համարի տրամվայով£  Ճանապարհին արդեն  իսկ հասցրել էին գգվել  հայացքները նրանց, ու ծանոթությունը շարունակություն էր գտել երկարատև նամակագրության, հնարավոր հանդիպումների մեջ, որոնք այդպես էլ չփոշոտվեցին ո°չ տղայի, ո°չ էլ աղջկա հիշողության դարակներում£ Անգամ, երբ տղան կյանքը պաշտոնապես կապեց ուրիշի հետայդքան անսպասելի, հանկարծակի, միանգամից….
Սուսաննան (ծնունդով նորնախիջևանցի էր, գիմնազիան ավարտել էր Ստավրոպոլում) Վահանին ճանաչում էր 1908-ից£ Ամուսնացան  առաջնեկ ունենալու իրական սպասումով, բայց (դարձյալ այս <բայց>-ը) … ինչ իմանաս, գուցե± կանացի խորամանկություն£ Գուցե£ Համենայն դեպս առաջնեկը ծնվեց միայն 5 տարի հետո և, ցավոք, կյանք չունեցավ. Սուսաննան  հիվանդ էր թոքախտով (ինչպես Տերյանը կասերª <բանաստեղծական հիվանդությամբ>)£ 1918-ին, երբ լույս աշխարհ եկավ նրանց երկրորդ դուստրըª Լյասկան, Սուսաննան մեկնեց  Ստավրոպոլª բարեկամների մոտª ամուսնուն թողնելով Մոսկվայում£ Դրանից հետո մնացին միայն նամակներª տխուր բովանդակությամբ ու տառապանքով (Լյասկան ևս դժբախտաբար այլևս չկար), գութով, բայց նաև թաքցրած անտարբերությամբ, սրտնեղությամբ  պակասում էր շատ կարևոր մի բան£ Ավելի ուշ, երբ ի վերջո Վահանին հաջողվեց համատեղել հասարակականն անձնականի հետ և հասնել Ստավրոպոլª կնոջ ետևից, նրան այլևս այնտեղ չգտավ £ Ու բաժանվեցինª առանց հրաժեշտ տալու, առանց տեսնվելու, սիրելու£
Հ.Գ.  Անթառամ Միսկարյանը 30 տարեկանում ամուսնացավ Մորոզովի հետ, ունեցավ որդի, շարունակեց գրել ՏերյանինԵվ, ասացեք խնդրեմ,  ո±ր կինը չէր ընկրկի Վահան Տերյանից (թեկուզև ամուսնացած) այդպիսի¯ նամակներ ստանալու,  նրան գրելու գայթակղության առաջ…. էլ ու¯ր մնաց վանդակեր իրական մեծության հանդեպ ունեցած իրական սերը
Սուսաննա Պախալովան ամուսնացավ երկրորդ անգամª Տերյանի մտերիմ ընկերոջª Ալ. Մյասնիկյանի հետ£ Այս ամուսինն էլ մահացավ, իսկ իր հարաբերությունները Օրջոնոգիձեի, հետո նաև Կիրովի հետ շարունակվեցին£
Վահան Տերյանի կյանքում հայտնվեց Անահիտ Շահիջանյանը, ամուսնացավ, դուստր ունեցավª Նվարդ անունով….չմոռացավ Անտենկային
Արմինե ԽԱՉԻԿՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий