ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ
ԽԱՉԱԿՆՔՈՒՄ


Այս կողմերի աշխարհագրությանը մոտավորապես ծանոթացնում են ճանապարհների եզրերին կանգնած սովետական ցուցանակներըª
... Ողջաբերդ... Գառնի... ու էլի գյուղեր£ Իսկ մանրամասները կորզում եմ կողքիս նստած անծանոթուհուց, որ համբերատար պատասխանում է այս ու այն հարցիս, այլ կերպ ասածª ինքնաբերաբար ենթարկվում բլից հարցման պանրի, կաթի ու մածունի հոտերից ծանրացած երթուղայինում£ Կոտայքի մարզի այս փոքրիկ հատվածը ցուցանակների ու կողքիս անծանոթուհու օգնությամբ մտովի քարտեզելուց հետո հասնում ենք վերջապեսª Գողթ (զրնգուն անուն է)£ Ու մեր ուրախությունը, մեր աշխարհից փախչելու և հեռու տանող չարաճճիությունը, ինքնաբավականությունն ավելի են մեծանում, ու դառնում ենք երջանիկ, դառնում ենք ուրախություն, երգ... խենթություն, լիասեր... Ու սկսում ենք սիրել աշխարհը, ամենքին, լավն ու վատը, լավին ու վատին£
Գողթ գյուղում է Երևանից Գեղարդ տանող երթուղայինի վերջին կանգառը£ Դրանից հետո վանք հասնելու համար դեռ ճանապարհ կա անցնելու£ Բայց այս հարցն էլ է հեշտությամբ լուծվում£ Ուղևորներից մեկ այլ անծանոթ, որ նույնպես վերջին կանգառում էր իջել, առաջարկում է ճիշտ մեր կողքին կայանած տրակտորով հասնել Գեղարդ£ Այ քեզ զվարճություն£ Երկու խենթերիս ինչ էր պակասումª տրակտոր£ Համաձայնվեցինքª միայն թե նույն փոխադրամիջոցով վերադառնալու պայմանով (դեռ Գառնին էլ էր մեզ սպասում)£ Ու րոպեներ հետո Գեղարդում էինքª Երևանից 40 կմ դեպի հարավ-արևելք£ Նրանք, ովքեր այստեղ եղել են թեկուզև մեկ անգամ, հաստատ առանձնակի մեղմությամբ են փայփայում այդ օրվա հիշողությունը, չեն թողնում, որ փոշոտվի£ Կուսական բնություն£ Իսկ վանքային համալիրը (ավելի վաղ կոչվել է նաև Այրիվանք)ª կառուցված միջնադարում, ունի վերգետնյա չքնաղ եկեղեցի, մատուռ, հարյուրից ավելի խուցեր, դամբարան, ժայռերին փորագրված ու նաև առանձին կանգնեցված տասնյակ գեղաքանդակ խաչքարեր£ Վանքը Գեղարդաձորի անկրկնելի զարդն է, անմոռանալի, ինչպես հայկական ամեն մի վանքը, եկեղեցին, խաչը, քարը, երկինքը... Բայց£ Բայց£ Բայց£ Փնթի ենք£ Այո°£ Մենք£ Հազվագյուտ համալիրներ, որ չեն տուժում մեր թափթփած թղթերից, կերած-խմածի մնացորդներից£ Մի կողմ թողնելով տարածված այն <թեորեմը>, թե արտասահմանցիներ են գալիս, ամոթ է, մեր դեմքն ենք փչացնումª առաջնահերթ մտածենք նախ մե°ր, մե°ր մասին, նախ մաքուր պահենք հե°նց ու հե°նց մեզ համարª հայի, հետո չինացու, իտալացու, ռուսի... Գեղարդն էլ այս տխուր առիթով չտարբերվեց£ Բայց այստեղ, անկեղծ ասած, մեղքն այդքան էլ մերըª այցելողներինս չէ, այլ... վերևներինը. շրջակայքը մաքուր է, սալապատ, լվացված, բայց... ԱՆՎՃԱՐ է զուգարանը£ Ամոթ է£
Գեղարդի վանքը, որպես տարածքի հոգևոր կենտրոն, այսօր էլ գործում է (մեր այնտեղ լինելու պահին կնունքի արարողություն էր ի կատար ածվում£ Ինչպես ավելի ուշ տեղեկացանք գողթեցիներից, Գեղարդը միշտ էլ մարդաշատ է, հատկապես շաբաթ, կիրակի և տոն օրերին£ Պատարագներ են լինում, հարսանեկան ծիսակատարություններ)£ Գեղարդը հնություններով հարուստ վանք է, գեղեցիկ է, զանազան անկյուններով, որոնցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի£ Դրանցից մեկում էլ երազանքներ կան անթեղված. վանքում մի կիսամութ անկյուն կա, որտեղից ջուր է ցայտում և փոքրիկ առվակ դարձածª հոսում վանքի մի հատվածում, մի տեղում էլ դառնում փոքրիկ ջրափոս, ուր, երազանք պահելով, մետաղադրամներ են նետում, հետո լվացվում պատից հոսող այդ ջրով, ու ասում ենª երազանքդ կատարվում է£ Մենք էլ հավատացինք ու մեր երազանքները շատերի անուրջներին միացրինք, ջուրը նետեցինքª մետաղադրամի տեսքով ու թաքուն հույսով, որ մի օր... ով գիտի£ Այդ հավատով ու մեծ տպավորություններով լքեցինք վանքը£ Ներքևում արդեն մեզ էր սպասում փառահեղ տրակտորը, որ պատրաստվում էր մեզ համար ճանապարհ մաղել դեպի Գառնի£ Իսկ մինչ տաճար հասնելը մեր հերթական բլից հարցումն էինք անցկացնում, այս անգամª գողթեցի վարորդի հետ£ Իմացանք, որ Գողթ գյուղում մոտ 7 հազար մարդ է ապրում, որ հեռուստառադիոալիքներից մի քանիսի հեռարձակումները տեսնելու և լսելու հնարավորություն ունենª <Հ1>,
<Հ2>, <Ազատություն>, որ մայրաքաղաքից քաղաքականությունը գյուղ է հասնում, որ գողթեցիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, բայց հիմա հողագործությամբ զբաղվողների թիվն էլ է ավելանում£ Եվ այլն, և այլն£ Ու ճանապարհը կարճ է թվում, կծկվում կրիայի պես£
Վարորդին խնդրում ենք մինչև տաճար չհասնել, որ ոտքով չափենք հնօրյա քրմատեղի տանող գյուղական արահետը (Գառնի գյուղում է Գառնու տաճարը)£ Մոտենում ենք ու զգում, թե ինչպես է փչում դարամյա լռությունը, բարի օձի պես փաթաթվում ոտքերից մինչև ուղեղ, հիպնոսացնում, ու սկսում ես տեսնել դարերի ծոցում կծկված մի պատկերª քուրմն էª իմաստուն, երկարաշոր ու դեմքի հեթանոսական արտահայտությամբ£ Մրմնջում է, ասես անբարբառ աղոթում£ Տաճարը, որի կենսագրությունը թվագրվում է մ.թ. 1-ին դարի երկրորդ կեսից և անտիկ շինարարական արվեստի եզակի նմուշ է, բացառիկ հիշողություն, եռակողմ ձորերի համայնապատկերում շքեղություն է, մի տեսակ արքայական կեցվածքով հպարտություն, անկոտրելիություն, անառիկություն£ Գեղեցիկ է£ Այստեղ էլ, ինչպես Գեղարդում, օտարերկրացիներ կան, հայերենի ամենատարբեր բարբառներով խոսող խմբեր£ Առանձնանում ենք, նստում ուղիղ ձորի գլխին ու լռում£ Նայում ենք£ Միայն£ Այդքան խորություն ու խորության մեջ այդքան բարձրություն երևի էլ ուրիշ տեղում չի ճարվի£ Մեկ էլ... մաքուր երկնքի կենացն ենք խմում ու նորից լռում£ Զգում էիª ինչպես էր տեղը չսթրող ուրախությունս քիչ-քիչ վերածվում մե¯ծ, շատ մե¯ծ լրջության, հավաքվում աչքերիս մեջ ու ուր որ է պիտի... պարզվում է, որ շատ լռել չի կարելի, վտանգավոր է, ուրեմնª ճիշտ ժամանակն է լրջությունն ու լռությունը վրաներիցս դեն շպրտելու, ետ պիտի դառնանք (պարտականություններ կան, անելիքներ, հարազատներ, որ չգիտեն էլ...,
որքան էլ չենք ուզում թողնել Գառնին ու Գեղարդը)£ Հնարավորինս դանդաղում ենք, ձգում հեռանալու պահն ու սկսում ուսումնասիրել Գառնի գյուղի փողոցները, տները, մարդկանց, խանութ ենք մտնում, սուջուխի գին հարցնում£ Եվ այստեղ է, որ զարմանքս ապշում է. սուջուխն էժան է (ո¯նց չզարմանայի, եթե ոնց որ թե հեռու չէ այն ժամանակը, երբ փոքրիկներին բառարանների օգնությամբ պիտի բացատրենք ՙէժան՚ բառի նշանակությունը, արխիվացվում է բառը փութեռանդությամբ)£
Ուրախությամբ հայտնաբերում ենք, որ դեռ ժամանակ ունենք£ Եվ ճիշտ այդ պահին նկատում մի ցուցանակª վրան գրվածª հացատուն£ Մտնում ենք ու նորից հայտնվում ձորի շրթունքին. հացատունն ուղղակի կախված է անդունդի եզրին, անպատմելի, մարդկային ձեռքով ու բնության հովանավորությամբ հորինված դրախտավայր£ Փայտից պատրաստված տարբեր կենդանիներ, սողուններ ու արձանիկներ, չորացված բույսերով հորինվածքներ, հայկական կոլորիտի հատուկ մի անկյուն, փոքրիկ շատրվան, ավազանի մեջ խայտացող ասետրինա ձկներ, ծառերի տակ դրված փայտե սեղաններ, ու այս ամենըª ձորի պռնկին, օդի մեջ£ Հեքիաթային է£ Գեղեցկությունը կրկնապատկվում է, երբ հանդիպում ենք հացատանն աշխատող ժպտադեմ, կատակող, անմիջական մարդկանց, ու այստեղ էլ է սկսվում խոսքուզրույցը£ Հավաքվում ենք տիկին Մարինեի դրած սուրճի շուրջ, ու սկսվում են պատմությունները, հորդում է ծիծաղը£ Բաժանվում ենք հին ծանոթների պես կրկին այցելելու հստակ խոստումով£
Վերադառնում ենք£
Արմինե ԽԱՉԻԿՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий